Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

Ինչո՞ւ ՄԻՊ-ը չի դիմում ադրբեջանցի իր գործընկերոջը. մանրամասնում է Անահիտ Մանասյանը

ՀՀ-ի անունից չեմ կարող պատասխանել, քանի որ ո՛չ կառավարությունն եմ ներկայացնում, ո՛չ էլ օրենսդիր իշխանությունը, ես կարող եմ ՄԻՊ անունից ներկայացնել այդ ամենը․ անդրադառնալով Բաքվի բանտում հայ ռազմագերիների խոշտանգումներին՝ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Մենք մշտադիտարկում ենք իրականացնում և  հատուկ փորձագետ ունենք, ով այս դեպքերով է մշտադիտարկում իրականացնում։ Բնականաբար, առաջին իսկ օրից մենք տեսել ենք  կադրերը և դրանց հետ կապված փորձել ենք հասկանալ, թե մեր մանդատի շրջանակներում ինչ հնարավորություններ ունենք իրացնելու։ Ուսումնասիրում ենք տարբեր լեզուներով ներկայացրած տեղեկատվությունը։ Մարդու իրավունքների պաշտպանները մանդատ չունեն այս հարցերով զբաղվելու, և դա է պատճառը, որ մենք փորձում ենք մեր միջազգային գործընկերներին տեղեկատվություն փոխանցել, հասցեավորում անել։

Իմ հանձնարարությամբ՝ սկսել ենք հասկանալ, թե միջազգային որ գործընկերների հետ անելիք ունենք և նախապատրաստել ենք նրանց հետ հանդիպման տարբեր ձևաչափեր»,-հավելեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ չի դիմում ադրբեջանցի իր գործընկերոջը և անձամ, օրինակ՝ չի գնում մեր գերիներին տեսակցելու՝ Մանասյանը պատասխանեց.«Ադրբեջանցի իմ գործընկերոջը դիմել եմ իմ պաշտոնավարումը սկսելու ժամանակ։ Մենք արձագանք չունենք, բնականաբար։ Ես ի սկզբանե շեշտադրել եմ, որ այս հարցերը հումանիտար են և դրանց համատեքստում կարելի է շատ հանգիստ իրականացնել ապաքաղաքական համագործակցություն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031