Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Իտալիայի վարչապետը հանդես է եկել ԵՄ-ԱՄՆ հրատապ գագաթնաժողով հրավիրելու կոչով

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի աղմկահարույց հանդիպումից հետո Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին եվրոպացիներին կոչ է արել թույլ չտալ պաշտոնական Վաշինգտոնի հետ տարաձայնությունների խորացում՝ հայտարարելով, որ Հռոմը առաջիկա ժամերին հանդես կգա ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողի անցկացման կոչով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Politico-ն։

«Անհրաժեշտ է անհապաղ գագաթնաժողով՝ Միացյալ Նահանգների, եվրոպական պետությունների և դաշնակիցների մասնակցությամբ, որպեսզի անկեղծ խոսակցություն ծավալվի այն մասին, թե ինչպես ենք մտադիր հաղթահարել այսօրվա լուրջ մարտահրավերները՝ սկսած Ուկրաինայից, որը միասին պաշտպանել ենք վերջին տարիներին»,- Մելոնիի խոսքերը փոխանցել է լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ եվրոպական մի քանի երկրների առաջնորդներ, արձագանքելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերին, մտադիր են կիրակի օրը հանդիպել Լոնդոնում: Ակնկալվում է, որ նրանց կմիանա նաև Զելենսկին:

Եվրոպացի որոշ առաջնորդներ ընդհանուր դիրքերից պաշտպանել են Զելենսկիին կոշտ քննադատությունից հետո, որը վաշինգտոնյան հանդիպման ընթացքում նրա հասցեին հնչեցրել էր Թրամփը: Իսկ Եվրամիության դիվանագիտության առաջնորդ Կայա Կալասը նույնիսկ հայտարարել է. «Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին պետք է նոր առաջնորդ: Մենք՝ եվրոպացիներս պետք է ընդունենք այս մարտահրավերը»:

Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Թրամփի ու Զելենսկու հանդիպումն ավարտվել էր թեժ վեճով, որի հետևանքով չէր ստորագրվել Ուկրաինայում օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում երկու երկրների համագործակցության մասին համաձայնագիրը և չեղարկվել էր երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։

Վաշինգտոնում նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և կարող է կրկին Սպիտակ տուն վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031