ՀՀ տարածքում կրшկոցներ, պшյթյուններ չեն արձանագրվել․ ՊՆ | Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան | Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան | «Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահ | Ալիևի ելույթը պարունակում է որակումներ և uպառնալիքներ, որոնք փաստացի միտված են իրավիճակն էլ ավելի էuկալացնելու. ադրբեջանագետ | Արցախի հարցում արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլացնել. Սերժ Սարգսյան | Ադրբեջանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ցանկացած չար ուժ իրենց դեմ կտեսնի մեր «երկաթե բռnւնցքը». Ալիև | Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա. Ալիև | Մենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ․ Մարտուն Գրիգորյան | Իրանի կողմից աhաբեկչական գործողություն է իրականացվել Ադրբեջանի տարածքի, Ադրբեջան պետության դեմ. Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ | Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածքի ուղղությամբ шնօդաչուի արձակման մասին տեղեկությունը | Արշակ Սրբազանը կալանքից ազատ է արձակվել. փաստաբան | Ադրբեջանի ՊՆ-ն էլ է դատապարտել Իրանի հարձակումը և պատրաստում է պատասխան միջոցառումներ | Թեհրանը hարվածներ չի հասցրել Ադրբեջանի տարածքին. Իրանի փոխարտգործնախարար | Ռուսկան ռամաբազան չի փակում դեպի Արևմուտք տեսադաշտը․ Փաշինյան

Լրահոս

Տնտեսական անկման մասշտաբն ու ազդեցությունը

2024 թվականին համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,9 %, սակայն խնդիրը միայն տոկոսի մեջ չէ, այլ պետք է կարողանալ այդ աճից բխող արդյունքներն ու հետևանքները տնտեսագիտորեն, մասնագիտորեն ճիշտ գնահատել, տալով դրա թիրախային ազդեցության գնահատականը։

Բնականաբար այստեղ երկու ուղղություն կա. առաջինը մեր պետության ներդրումային գրավչության վրա ազդեցությունն է, ինչպես նաև բիզնեսի համար պայմանների բարելավման միտումները, երկրորդը՝ սոցիալական խնդիրների լուծման արձանագրումը։

Արդեն իսկ կան 2025 թվականի հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները, հետևաբար կարող ենք համադրել գնաճը և աշխատավարձը բացարձակ թվերով:Այդ դեպքում, այո մենք ունենք որոշակի աշխատավարձի աճ, բայց պետք է հաշվի առնել, թե ի՞նչպիսին է եղել բարձր սոցիալական նշանակություն ունեցող՝ այն է, ամենօրյա սպառման համար նախատեսված սպառողական ապրանքների գնաճը։ Սա վերաբերվում է սննդամթերքին, տրանսպորտի գներին, դեղամիջոցներին, այսինքն այն ծախսերին, որոնք մարդն աներկբա չի կարող խնայել:

Հարկ է հիշել, որ 2024 թվականի բյուջեի համալրումները թերակատարվեցին 223 միլիարդ դրամով, իսկ ինչ վերաբերվում է 2025 թվականի հունվար ամսվա արդյունքներին, ապա այդ միտումը շարունակվում է նաև այսօր:Ուստի պատահական չէ, որ դրա վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ արտաքին առևտրաշրջանառության կտրուկ նվազումը:

Արձանագրենք, որ 25 թվականին առևտրաշրջանառությունն ընդհանուր առմամբ նվազել է՝ հունվար ամիսը 2024 թվականի հունվարի նկատմամբ 40%-ով, այդ թվում արտահանումը նվազել է 49,2 %-ով, իսկ ներմուծումը՝ 33,5%-ով:Միաժամանակ տնտեսության իրական հատվածում 2025 թվականի հունվար ամսվա ցուցանիշների նվազումը համեմատ 2024 թվականի դեկտեմբեր ամսվա ցուցանիշների էլ ավելի անկումային է, այդ թվում արդյունաբերության ոլորտում 41% , շինարարության ոլորտում 86 %:Ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվությունը նվազել է 45 %-ով և այս գործընթացները շարունակական լինելու միտում ունեն:

Իսկ ի՞նչ է նշանակում առևտրաշրջանառություն: Սա նշանակում է բիզնեսի շահութաբերություն, եկամտաբերություն, նշանակում է հենց նաև այդ եկամուտների վերաբաշխում բիզնեսի զարգացման համար:. Այս առումով միտումները շատ մտահոգիչ են, եթե անգամ ասում ենք արտաքին ռիսկերը այս կամ այն ձևակերպումներով իբրև մեղմացել են , միևնույնն է բացասական սպասումները հաղթահարված չեն, դրական սպասումներ էլ չկան։

Ուստի մենք կարծում ենք, Կառավարությունն արդեն նոր փուլում պետք է լուրջ համակողմանի քննարկումներ իրականացնի ոչ միայն բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք այս կամ այն կերպ կարող են ցանկություն չունենան առնչվել կառավարության ներկայացուցիչների հետ, այլև պետք է ականջալուր լինեն մասնագիտական հանրույթին, ովքեր ունեն պրակտիկ, վերլուծությունների փորձ և այս առումով քննարկումները դարձնել հանրային։ Ինչպես տեսնում ենք, վերջին ամիսների ընթացքում բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ՝ լինի փոքր, մեծ, միջին ընդվզում են բարեփոխուների նկատմամբ և ուրեմն անհրաժեշտ է համակողմանի աշխատանքային քննարկում։

«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ոչ ստանդարտ գործիքներ, քանի որ մեր երկիրը չի գտնվում տնտեսական, ներդրումային գրավչության առումով, ստանդարտ դասական շուկայական տնտեսության դաշտում: Եղել են ինչ-որ ավանդույթներ, որոնք մասնակիորեն փլուզվել են, բայց դրա հետևանքով նորերը չեն ստեղծվել:Մեզանում կա որոշակի դատարկ մաս:Այդ դատարկ մասի մի հատվածը կարող է վերածվել ստվերային տնտեսության, մյուս հատվածում ուղղակի կարող են բիզնեսներ փակվել, իսկ ավելի խոշորները կարող են արագընթաց կերպով վաճառվել։
Սա լուրջ խնդիր է, որի մասին որևէ մեկը չի բարձրաձայնում: Այստեղ Կառավարությունը պետք է երաշխավորություններ տա բիզնեսին, արդյո՞ք շահութաբերությունը ինչպես փոքր ու միջինում, այնպես էլ խոշորում ընկել է, թե՞ ոչ, քանի որ շատ-շատ խոշոր բիզնեսներ ցանկություն ունեն վաճառելու ինենց բիզնեսը և տեղափոխվեն ավելի բարենպաստ երկրներ:

Ամփոփելով, կարող ենք արձանագրել. Հարկավոր է մշակել ոչ ստանդարտ գործիքակազմով փոփոխությունների համակողմանի ծրագիր, որը բիզնեսին առաջիկայի համար տեսանելի և հասկանալի լեզվով կտա երաշխավորություններ:
«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031