Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Հուզվեցի, չկարողացա խոսել, հետ զանգեց, ասաց՝ ամեն ինչ լավ է, չլացես. 44-օրյայում զոհված Գենադիին այսօր հուղարկավորեցին

Այսօր՝ մարտի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթենում հողին հանձնեցին 44-օրյա պատերազմում զոհված Գենադի Մնացականյանի աճյունը:

Գենադիի հորաքույրը՝ Գայանե Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Իրենք ընտանիքում 5 հոգի են, երեք եղբայր են, ինքը փոքրն էր: Շատ համեստ, բարեհամբույր, ընկերասեր, բարեկամասեր: Այն ժամանակ, երբ որոշ ժամանակ Մոսկվայում էին ապրում, ու գալիս էր Հայաստան, բոլոր հարազատներին, բարեկամներին այցելում էր: Հարգված, սիրված, համեստ, պարկեշտ տղա էր:

Երբ 18 տարին լրացավ, ասաց՝ ես անպայման պետք է ծառայեմ, ես չեմ ուզում փախած մնամ: Մենք ասում էին՝ ուրիշները էստեղից գնում են, որ չծառայեն, դու ինչի՞ ես գալիս Մոսկվայից, աշխատանքն ունես, պայմանները կան: Ասում էր՝ չէ, ես անպայման պետք է ծառայեմ, եկավ, գնաց բանակ: Որոշ առողջական խնդիրներ ուներ, բայց հանձնաժողովը գտավ, որ ինքը ծառայության ենթակա է: Ոչ շարային ծառայության  տարան իրեն: Երբ պատերազմն սկսվեց, ինքն արդեն 8 ամսվա ծառայող էր: Վայքում էր ծառայում:  Ինքը գոհ էր ծառայությունից, ասում էր՝ ամեն ինչ լավ է»:

Հորաքույրը պատմեց, որ 2020-ի հոկտեմբերի 7-ին Գենադին իր տղաներին է զանգել, իր հորեղբոր տղային է զանգել, ով հիմա զոհված է և «Եռաբլուրում» է թաղված: «Հետո հետ են զանգել, էլ չի պատասխանել: Իսկ ամսի 6-ին ես եմ անձամբ իր հետ խոսել: Երբ ես հուզվեցի, չկարողացա խոսել, հեռախոսն անջատեցի, ինքը հետ զանգեց, ասաց՝ ես ինձ էստեղ շատ լավ եմ զգում, ամեն ինչ լավ է, մեզ ոչ մի վտանգ չի սպառնում, մի լացիր:  Այդ ժամանակ իր տեղը ստույգ չասաց, բայց ասաց, որ անտառում ենք այս պահին:

4 տարի մենք անընդհատ սպասել ենք ԴՆԹ պատասխանի: Հետո իբր օգոստոսին է եկել պատասխանը, բայց համապատասխան մարմինները չեն գտել ծնողներին, չնայած մենք Սեւանում ապրում ենք: Օգոստոսից հետո հարսս պատահական լսում է անհետ կորածների ծնողներից, որ ինչ-որ մարմիններ կան, որոնց պատասխանը եկել է: Քրոջ տղան գնում է, էնտեղ ասում են՝ ձեր երեխայի անալիզի պատասխանը եկել է, համապատասխանում է մոր ԴՆԹ-ի հետ:  Մոսկվայից եկան, նորից ԴՆԹ անալիզ հանձնեցին, պարզվեց, որ ինքն է»,-ասաց նա:

NEWS.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031