Skip to main content

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

ՔՊ-ն զավթելու սցենար է մշակել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փարաքար համայնքում մարտի 30-ին սպասվող ընտրություններին ֆեյք-ընդդիմադիրների պակաս չի լինի: Մեկի մասին օրերս գրել էինք` խոսքը ՔՊ փրայմերիզի երկրորդ տեղը զբաղեցրած Գոռ Սարիբեկյանի մասին է, որն առաջադրվելու է «Կայունություն» կուսակցությամբ: Երկրորդը նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանն է, որն անցած ընտրություններին կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ` 2.5 տարի կառավարելուց հետո էստաֆետը փոխանցեց ՔՊ-ին։

Նա առաջադրվելու է «Ազգային առաջընթաց» կուսակցությամբ․ սա այն կուսակցությունն է, որով Երեւանի ընտրություններին մասնակցեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ապա 1 տարի անց սեփական կուսակցությունը հիմնեց՝ «Նոր ուժ» անունով։ Պատահական չէ, որ 2 օր առաջ կարճվեց Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: ՔՊ-ում մտածում են կրկնել նախորդ սցենարը, կոալիցիա կազմել եւ իշխանությունը զավթել` հաղթած ուժին զրկելով համայնքի կառավարումից։

Ի դեպ, համայնքում խոսակցություններ կան, որ թեկնածուներից ոմանք ընտրակաշառքի խոստումներ են տալիս, անգամ անձամբ են այցելում մարդկանց տներ: Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանը, որ նախորդ ընտրություններում ամենաշատ ձայներն էր հավաքել, բայց չկարողացավ համայնքապետ ընտրվել, առատ խոստումներ է տալիս համայնքի բնակիչներին` ընտրվելուց հետո բոլոր խնդիրները լուծել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև