Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդես է գալիս պատմական ամենավատ թեկնածուն. հակաիշխանական դաշտից պահանջվում է ձևավորել հասարակական զանգվածային պահանջ՝ ունենալ նոր սոլիդ իշխանություն․ Հովհաննսիյան

Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդես է գալիս պատմական ամենավատ թեկնածուն, հակաիշխանական դաշտից պահանջվում է ձևավորել հասարակական զանգվածային պահանջ՝ ունենալ նոր սոլիդ իշխանություն։ Այս մասին գրել է «Այլնտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Աշխարհի կաբինետներից մեզ ասվողի մասին

Թրամփ-Զելենսկի հայտնի երկխոսությունը՝ «ով տակ մնաց, ով՝ վրա»  այլ դիտանկյունից նայելիս, շատ ավելի կարևոր պատկեր է բացվում մեզ համար։

1.     Զելենսկին ուզում է այն, ինչը հնարավոր չէ տալ։ Ամերիկա-ուկրաինական չհասկացվածության անկյունաքարը, թերևս միակ հարցը, Ուկրաինայի հետագա անվտանգության երաշխիքներն են։ Ուրիշ տարաձայնություն մեծ հաշվով չկա։ Բայց Զելենսկին ուզում է մի բան, որը բնության մեջ գոյություն չունի։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքը բազմաշերտ պրոցես է, որը ճիշտ կառավարելու դեպքում միայն օբյեկտիվորեն հնարավոր կլինի ունենալ անվտանգություն։

Բայց այն երբեք չի կարող տրվել որևէ խոստումով, որևէ թղթով։

2.     Հայկական հանրային տիրույթում արձագանքն այս ամենին պարզունակ-էմոցիոնալ է, թե՝ առաջիկայում մի օր էլ Նիկոլին կգցեն նույն օրը։ Իրականում մեզ համար Թրամփ-Զելենսկի երկխոսությունն ունի շատ ավելի  խորքային ու ցավոտ շերտեր.

a.     Նիկոլը հակառուսականության պոզայի վրա և Արցախի կարգավիճակը իջեցնելու պայմանով՝ անվտանգության երաշխիքներ էր ուզում արևմուտքից։ Զելենսկու պես՝ ուզում էր մի բան, որը բնության մեջ գոյություն չուներ (նման հարցադրման, նման «ռասկլադի» պայմաններում)։ Հետևանքը տեսանք։ Հաջորդ փուլում, նույն համառ սխեմայով, նա Հայաստանի համար է անվտանգություն խնդրում մի տեղից, որը երբեք որևէ մեկին դա չի տվել՝ այն պարզ պատճառով, որ չի կարող տալ։

b.     Աշխարհի կարևոր սենյակներում տարբեր տոնայնությամբ շատ կարևոր բաներ են ասվում։ Խնդիրը դա հասկանալն է։ Բիզնեսից եկած Թրամփը դա անում է գոռալով, սաստելով, խաղարկային տարրերով, «գործարք» բառը շեշտելով, տեսախցիկների առաջ, ասում է՝ «երկիրդ կորցնելու ես, համաձայնիր՝ պատերազմը դադարեցնենք։ Էս պահին սա կարող ենք անել։ Չհամաձայնես՝ շատ ավելի վատ է լինելու»։ Սովետական դպրոց ավարտած և հատուկ ծառայություններից եկած Պուտինը, Լավրովը և ռուսական վերնախավի մյուս կարևոր դեմքերը չեն գոռում, խոսում են «Դուք»-ով, ձայն չեն բարձրացնում։ Այդպես են նրանք սովորել-մեծացել, բայց ասում են նույն բանը։ Եվ Նիկոլին «Դուք»-ով, անուն-հայրանունով, հարգալից ասել են 2020-ի հոկտեմբերի սկզբներին՝ համաձայնի´ր դադարեցնել պատերազմը, հետո ասել են հոկտեմբերի 19-ին, բայց Հայաստանը ներկայացնողը դա չի լսել, կամ չի հասկացել, ու եղել է ողբերգություն։ Հետո նույն հարգալից տոնով ասել են՝ մի´ սրիր մեզ հետ հարաբերությունները, մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, նրանք քեզ ոչ մի երաշխիք չեն կարող տալ, դու վտանգում ես քո երկիրը։ Մենք էլի´ չենք լսել, որովհետև իշխանությունը բաղկացած է մեկ հոգուց, իսկ հակաիշխանական ճամբարի 90տոկոսի համար ավելի կարևոր է Նիկոլի քաշը, հագուկապը, չալաղաջ կծելու սովորությունը։

c.     Անձնական վերաբերմունք. Թրամփին հունից հանեց նաև այն փաստը, որ իր հետ ամերիկյան սակրալ միջավայրում, Օվալաձև կաբինետում, խոսում են այդպես։ Թրամփը տեսավ անհարգալից վերաբերմունք։ Դե հիմա հիշեք, թե ՔՊ-ական պատահականությունները և հասարակության մի զգալի մասը ինչպես էր հրճվում, երբ Երևանում Պուտինին չդիմավորեցին՝ ի՜նչ հրճվանք էր, թե «հալա´լ է մեր Նիկոլին», հիշեք, երբ Նիկոլը Լավրովին խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել և ընդունել հայկական հեղափոխության նոր իրողությունները։ Ռուսաստանը «խորհուրդը» լսեց, բայց ողբերգությունը ստացավ հայ ժողովուրդը։

Ո՞րն է հետևությունը

Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդես է գալիս պատմական ամենավատ թեկնածուն։ Այս պարզ միտքը մեծ դժվարությամբ, մեծ կորուստների գնով, հիմա նոր միայն սկսում է հասնել մեր հասարակությանը։ Հիմա հակաիշխանական դաշտից պահանջվում է ձևավորել հասարակական զանգվածային պահանջ՝ ունենալ նոր սոլիդ իշխանություն։ Սրա համար նախ հենց հակաիշխանական դաշտից պետք է ակնկալել սոլիդ պահվածք»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031