Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» | ՔԿ–ն հայտարարում է, որ վթարված ոստիկանական ավտոբուսը Փաշինյանին չէր ուղեկցում | Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով | Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը (տեսանյութ) | Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք | Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq | Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին | Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ | ԼՀԿ-ում որոշում ունեն. «Հրապարակ» | Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու | Իրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան | Փաշինյանը հրավիրում է ավտոերթի | Շիրակում վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. չափահասներից մեկին Երևան են տեղափոխում ուղղաթիռով | Մարաղան ապացուցեց՝ երբ չկա պատժելիություն, լինում են նոր հանցագործություններ. Վոլոդյա Գասպարյան

Լրահոս

Ծառուկյանը հրապարակայնացրեց «Ճիշտ Հայաստանի» մոդելը, որը խարսխված է համազգային և հանրային համերաշխության վրա. Սուրենյանց

Երեկ Գագիկ Ծառուկյանը հրապարակել է հոդված, որն, ըստ էության,  հայեցակարգային է ու ամբողջովին տեղավորվում է Հայաստանի հետպատերազմյան զարգացման «Ճիշտ Հայաստանի» մոդելի տրամաբանության մեջ: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

««Ես մի խնդրանք ունեմ. իմ գործունեությունը, այս կամ այն նախաձեռնությունը քննարկելիս, լուսաբանելիս խնդրում եմ ինձ չներկայացնել որպես ԲՀԿ ղեկավար»,- գրել է Ծառուկյանը:
Ծառուկյանը առաջարկում  է նոր խաղի կանոն, որովհետև «… իրավիճակը, որում հայտնվել ենք, պահանջում է լուծումներ, որոնց չենք կարող գնալ հին, քարացած ձևերով»։

Ծառուկյանը ձևակերպում է ազգային և պետական վերածննդի գաղափարը՝ դրան հասնելու ճանապարհ համարելով ներքին համերաշխությունը վերականգնելը: Ներքին համերաշխության հիմքում Ծառուկյանը դնում է ոչ թե ցանկությունները, պատրանքները, կենացները, հայրենասիրական պաթոսը, այլ կոնկրետ գաղափար,  արժանիներին միավորելու անհրաժեշտությունը՝ մերիտոկրատիան: «Մեզ հիմա առողջ, ունակ ուժերի և անհատների համախմբում է պետք։ Պիտի խելք խելքի տանք, ուս ուսի տանք՝ երկիրը հանենք այս վիճակից»,- ասում է նա։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը հրապարակայնացրեց  «Ճիշտ Հայաստանի» մոդելը, որն, ըստ էության, խարսխված է համազգային և հանրային համերաշխության, իրատեսական լուծումների, ունակ մարդկանց վերկուսակցական համախմբման,  ոչ ստանդարտ որոշումների և քաղաքական և անհատական պատասխանատվության սկզբունքների վրա:

Ճիշտ նույն տեսլականով «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցում է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին՝ լոկալ հարթության վրա մատուցելով «Ճիշտ Հայաստանի» մոդելը:

Մեր «Ճիշտ քաղաք» կամ «Ճիշտ Գյումրի» հայեցակարգը կոչված է Գյումրիում արդյունավետ կառավարում ապահովելուն՝ պրոֆեսիոնալ կադրերով ու հանրային համաձայնությամբ: Մեր ծրագրի նպատակը՝ Գյումրիի վերածննդի գաղափարն է:

Գյումրին հաղթահարելու է աղետի գոտու բարդույթը՝ կարևոր ուղենիշ դառնալով մեր պետական, ազգային վերածննդի համար»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930