Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած․ մանրամասնում է գլխավոր հանձնակատարը

Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։

«Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից սկսած հարկային պարտավորություններ է ներկայացրել պատրիարքարանին՝ պնդելով, որ չեն վճարվել որոշ հարկեր։ Պահանջում են կլորիկ գումար, որը չվճարելու դեպքում կլինեն կոնկրետ հետևանքներ։ Դա նշանակում է, որ այդ պարտքը, հավանաբար, գույքի, տարածքի միջոցով պետք է մարվի, ինչը ճակատագրական կարող է լինել Երուսաղեմի հայկական ներկայության համար»,-ասաց Զարեհ Սինանյանը։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ այդ հայկական թաղամասը ձեռք է բերվել հայ բարերարների՝ մի քանի հարյուրամյակի ընթացքում կատարված շռայլ ներդրումների ու ծանր ջանքերի շնորհիվ։

«Դա հսկայական առավելություն է։ Հայերը կարողացել են մի ամբողջ թաղամաս ձեռք բերել և հիմա կանգնած ենք կորուստներ ունենալու վտանգի առաջ։ Այդ խնդիրները, իհարկե, տեղում են առաջանում, կապված չեն Հայաստանի Հանրապետության հետ, սակայն նման դեպքերում հաճախ են դիմում մեր կառավարությանը, որ լուծումներ առաջարկվեն։ Պատկերացրեք, թե որքան դժվար է Հայաստանի համար որևէ ձևով ներազդել այս իրավիճակի վրա, երբ նոր է սկսում դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ»,-հավելեց Զարեհ Սինանյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031