Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Փաշինյանի հոդվածներն Ադրբեջանի՞ն են ուղղված, թե՞ հայ ժողովրդին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ ամսում երկրորդ հոդվածն է հրապարակել «Արմենպրես»-ի միջոցով՝ տողատակերում կրկին հանրությանն ահաբեկելով էսկալացիայով։ Առաջինը փետրվարի 9-ին էր։ Այս անգամ նա ներկայացնում է կոմունիկացիաները բացելու իր առաջարկները եւ նշում, որ ապաշրջափակման հարցը, ըստ էության, լուծված է՝ Ադրբեջանը համաձայն չէ: Եվ հարց է տալիս, թե ինչու է Բաքուն մերժում Հայաստանի առաջարկները․ «Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»: Հոդվածից ակնհայտ է դառնում, որ Բաքուն Փաշինյանից պահանջում է կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ հրաժարվելով «խաղաղության խաչմերուկ» անիրագործելի ծրագրից։ Իսկ այդ կետում նկարագրված է, որ Բաքվին տրամադրվելիք ճանապարհը պետք է լինի անխոչընդոտ․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը:

ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ԻՀ-ի միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ 2 ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Փաշինյանի հոդվածներն ու էսկալացիայի վախ ներշնչելը մեկ նպատակ ունեն՝ հանրությանը տրամադրել, որ եթե միջանցքը չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի։

Բայց այդ հարցը կարելի էր քննարկել, քանի դեռ կար Լաչինի միջանցքը, եւ Ադրբեջանը կատարելու էր նոյեմբերի 9-ի մյուս կետերը, այդ թվում՝ գերիների վերադարձը։ Հիմա ստացվում է, որ Փաշինյանը զիջել է ե՛ւ Արցախն ու Լաչինը, ե՛ւ Կիրանցից է տարածք տվել, ե՛ւ գերիներին չի կարողանում հետ բերել, բայց պատրաստ է նաեւ միջանցքը տալ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031