Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման` ՀՀ-ի հետ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրելու և հարաբերություններ հաստատելու համար․ Աբրահամյան

Ադրբեջանը Հայաստանի իշխանության անկեղծությունը «գնահատելու» համար պահանջում է պատասխանատվություն ստանձնել «ագրեսորի», «օկուպանտ» լինելու, «ռազմական հանցագործություններ» կատարելու հարցում, ինչպես նաև` Ադրբեջանին հանձնելու այն գործիչներին, ովքեր ադրբեջանական իշխանությունների կողմից որպես հանցագործ են ներկայացվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ավելի վաղ, Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ ներկայացվեց մեղադրանք, որով անցնում են Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահները, բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, գործիչներ և ազգային ազատագրական պայքարի ակտիվ դեմքեր:

Օրեր առաջ, սրան զուգահեռ Ադրբեջանում փաթեթավորվող կեղծ հանցագործություններից մեկի շրջանակներում, հիշատակվեց Սերժ Սարգսյանի անունը, ում դեմ արշավը նոր թափով է ընթանում:

Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնականացրեց ևս մեկ նախապայման` Հայաստանի հետ «խաղաղության» փաստաթուղթ ստորագրելու և հարաբերություններ հաստատելու համար:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ, այլ քաղաքական քարտեզից վերջնական հեռացնելը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գրել էր, որ ՀՀ-ն պետք է ցույց տա իր խաղաղ մտադրությունները՝ հանձնելով «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին», ովքեր «թաքնվում» են ՀՀ-ում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև