Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Եթե 2018 թվականին հարցնեին ժողովրդին, կարող է 10%-ը չուզենար Նիկոլ Փաշինյանին, հիմա եթե 10%-ն ուզենա, ապա միայն շահի դիմաց կընտրի նրան. տնտեսվարող

Պարոն Պապոյանը խոսք տվեց, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական ոչ մի քայլ չենք տեսել, դրա համար եկել ենք նորից հավաքվենք ակցիայի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը:

«Բացի շրջանառության հարկը, գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տեռոր է լինելու, ազգի վրա տեռոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու»-ասաց տնտեսվարողը:

Տնտեսվարողն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա  ստատուսին՝  թե ժողովուրդն է բերել իրեն, ժողովուրդն էլ կհեռացնի, եթե դրա անհրաժեշտությունը լինի՝ ասաց,  որ եթե այն ժամանակ՝ 2018 թվականին հարցնեին ժողովրդին՝ կարող է 10%-ը  չուզենար Նիկոլ Փաշինյանին, հիմա եթե 10%-ն ուզենա՝ ապա միայն շահի դիմաց կընտրի նրան:

«Պարոն Փաշինյանը հայ ազգին կարելի է ասել, երևի ատում է, որ այսքան ամբողջ ազգին, բոլոր կողմերից է նեղությունը տալիս, ոչ թե մենակ մեզ՝  տնտեսվարողներին: Թող 500 հազարանոց մեքենա չառնի. պետական մեքենաները վաճառքի էր դրել, որ ավելի լավ առնեն, 20 հատ մեքենա վաճառում էին, որ լավ առնեն իր համար, թող ինքն էլ մեզ նման լինի։ Մեզնից մեկն է»-ասաց տնտեսվարողը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին եթերներից մեկում հնչեցրած՝ հավատաք չհավատաք սիրում եմ բոլորիդ արտահայտությանը՝ ասաց. «Տա աստված,  որ այդպես լիներ, որ սիրեր: Հիմա ասենք մի քիչ մարդիկ սկսեցին աշխատել, նորից ուզում է նեղի, որ դուրս գան, այս երկրում հնարավոր չի իրենց տեռորով աշխատել: Հիմա մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, վճարել են և չի վաճառվել։

Այդ 10,000 արժողությամբ ապրանքը կարող է մեկը մոտենա 1,000 դրամով վաճառի։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5,000-ով, հետո 1,000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բռակ կա, դրանք լրիվ խնդիրներ են: Եթե գույքագրումով սկսենք, գույքագրումը ինքը իրանից պահանջելու է բարձր հաշվապահություն, բարձր գներով հաշվապահություն, նաև աշխատատեղ, որը որ գործատուն չի կարող այդքան վճարի, այդ եկամուտները չունի, որ ինքը երեք աշխատող էլ ընդունի։ Հիմա ինչ-որ  հույսեր ունենք, կարող է մի բան փոխվի, մարդիկ հիասթափված են, իրեն շատ ոգևորությամբ ընտրել ենք, բերել ենք ասպարեզ, հիմա էլ հիասթափված է ժողովուրդ, հավատ չունեն, ինքն ամեն ինչ է մեր մեջ կորցրել»,-բողոքի ակցիայի ընթացքում նշեց տնտեսվարողը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031