«Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել». Սերժ Սարգսյանի գրասենյակ | Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը | Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ | ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Թեկնածուներից մեկը մեկ ամիս է՝ ինձ հետապնդում է իր խոսույթով. Նազելի Բաղդասարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ տրամաչափի զենքերով է կրակում թշնամին. մանրամասնում է Խոզնավարի գյուղապետը | Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան | Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փամփուշտները տանիքներին են թափվում. Խոզնավարը՝ թշնամու թիրախում | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր | Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք արվում են այնպես, որ ազդեն թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա. Արման Թաթոյան | Այս հարցը նրա իրավասության մեջ չէ, ուստի չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին | ՔՊ-ն զգալով, որ Գյումրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին. Սուրենյանց | Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը

Լրահոս

Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն

Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Այս մասին հայտնում է հյուպատոսության մամուլի ծառայությունը։

«Մարտի 10-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն այցելեցին Հալեպի նահանգապետի տեղակալ Ալի Հաննուրան, նահագապետի խորհրդական Ղասսան Ֆարրուհը, աշխատակազմի ղեկավար Աբդ ալ-Մունայիմ Ազադդինը, արտաքին և քաղաքական հարաբերությունների վարչության պետ Ահմադ Բադաուին և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Յասեր Մաուլոյը: Փոխադարձ ճանաչողական զրույցից հետո ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Ավետիսյանն անդրադարձել է հայ-արաբական պատմական կապերին, հայ և սիրիացի ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերություններին, որը ազգամիջյան բարեկամության դասական օրինակ կարող է ծառայել և օգտակար լինել վերականգնելու հանդուրժողականությունը, ծառայելու և փարատելու ազգամիջյան թշնամանքը, աշխարհի բոլոր անկյուններում: Հյուրերն իրենց լիարժեք համաձայնություն են հայտնել այդ կապակցությամբ՝ հավելելով, որ իրենք Սիրիայի հայ քաղաքացիների և Հայաստանի հանդեպ ունեն մեծ ակնածանք և հարգանք ու այդ վերաբերմունքը շարունակական է լինելու:

ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայացրել է համագործակցության լայն շրջանակը, բոլոր ասպարեզներում, որ ավանդաբար գոյություն է ունեցել Հայաստանի և Սիրիայի միջև, հավելելով, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է աջակցելու և համագործակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ: Գլխավոր հյուպատոսը հյուրերին է ներկայացրել վերջերս կայացած ՀՀ ԱԳ փոխնախարար Վ. Կոստանյանի այցը Դամասկոս և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Նա համագործակցության իր տեսլականն է ներկայացրել հյուրերին՝ ակնկալելով նաև նրանց ցանկությունները և դիտարկումներն այդ ուղղությամբ:

Նահանգապետի տեղակալը իրենց պատրաստակամությունն է հայտնել ամենայն աջակություն ցուցաբերելու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքներին: Կողմերը պայմանավորվել են փոխադարձաբար մշտական կապի մեջ լինել: Ա. Ավետիսյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել նահանգապետին և խոստացել մոտ ժամանակներս այցելել նահանգապետին»,-ասված է հայտարարության մեջ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև