ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիները կռվից չեն վախենում, ավելի լավ է արժանապատիվ մեռնել. գորիսեցիներ | Այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին. Ռուբեն Մելիքյան | Գյումրիում ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում․ Հայտարարություն | ԵՄ-ն պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ | Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Hetq.am | Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյանը՝ Չեռնոգորիայի դեսպանին | Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխանախագահը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է կղզի | ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը

Լրահոս

Սաուդյան Արաբիայում ընթանում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը

Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի Ritz-Carlton հյուրանոցում ընթանում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, հայտնում է CNN-ը:

Պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին ԱՄՆ-ի ռազմական օգնության դադարեցման և մասնակի հրադադարի վերաբերյալ ուկրաինական առաջարկի մասին:

Սեղանի գլխին նստել են Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ու արտգործնախարարը։

ԱՄՆ-ն ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Ուկրաինական կողմից նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն է, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Երմակը հանդիպումից առաջ ընդգծել է, որ Ուկրաինան ԱՄՆ պաշտոնյաների հետ այսօրվա բանակցություններին «շատ բաց» է տրամադրված։

«Այժմ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է քննարկել ամենակարևորը՝ ինչպես սկսել գործընթացը: Եվ մենք շատ բաց ենք, ցանկանում ենք շատ կառուցողական, խորը, բարեկամական, գործընկերային զրույց ունենալ մեր ամերիկացի գործընկերների հետ», — հանդիպումից առաջ հյուրանոցի նախասրահում լրագրողներին ասաց Երմակը։

Երմակը հավելել է, որ Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքները «շատ կարևոր» են, որպեսզի համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանը չկարողանա կրկին հարձակվել, սակայն ընդգծել է, որ հանդիպման առաջնահերթությունը Մոսկվայի հետ խաղաղության շուրջ բանակցային գործընթաց սկսելն է։ Երմակը հրաժարվել է նշել, թե Ուկրաինան ինչ զիջումների է պատրաստ գնալ խաղաղության համաձայնագրի հասնելու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև