Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:
Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել են պոլիտրավմաներ (միջին և թեթև):