«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը | Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Լրահոս

Հայաստանյան կառավարիչները տեղեկատվական անվտանգության ապահովման իրենց գործառույթն ամբողջությամբ տապալել են` խիստ խոցելի դարձնելով մեր հասարակությանը․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաքվում տեղի ունեցող «դատավարության» շրջանակներում, Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում և´ հայաստանյան հանրությանը, և´ միջազգային լսարանին:

Շատ դեպքերում դրանք այնպես խնամքով են քողարկվում, որ այդ «ռումբերը» նույնիսկ հայաստանյան տեղեկատվական տիրույթում դրական լույսի ներքո են շրջանառվում, իսկ եթե նույնիսկ խնդրահարույց լինելը ֆիքսվում է, ապա դրա վտանգավորությունն իր ողջ ռիսկայնությամբ չի ընկալվում:

Անհրաժեշտ է շատ զգույշ և նրբանկատ գործել Բաքվից շրջանառվող տեղեկատվության հետ, որովհետև 1-2 իրականությանը մոտ տեղեկատվությունից հետո, ակնհայտ կեղծ ու վտանգավոր թեմաներ են «սղացնում»:

Իրավիճակը մեզ համար չափազանց վտանգավոր է դառնում հատկապես այն պատճառով, որովհետև հայաստանյան կառավարիչները տեղեկատվական անվտանգության ապահովման իրենց գործառույթն ամբողջությամբ տապալել են` խիստ խոցելի դարձնելով մեր հասարակությանը:

Ու սա վերաբերվում է ոչ միայն կեղծ դատավարությանը, այլ Ադրբեջանից կիրառվող տեղեկատվական քաղաքականությանն իր ամբողջության մեջ»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև