Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Փաշինյանի աշխատանքը դրական է գնահատում հարցվածների 24.5%-ը, բացասական՝ 65,6%-ը, արտահերթ ընտրության անհրաժեշտություն է տեսնում 60 տոկոսից ավելին. հարցում

«Gallup International Association»-ի հայկական ներկայացուցչությունը նոր հետազոտության տվյալներ է ներկայացրել: Արդյունքները լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։

Հարցվածներին խնդրել են գնահատել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը:

«Լիովին դրական աշխատանքը գնահատել է միայն ինը տոկոսը, ավելի շուտ դրական, գնահատել է 15.5 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 19.1 տոկոսը և 46.5 տոկոսն ընդհանրապես բացասական է գնահատել»,- ասաց Նավասարդյանը:

Հարցին՝ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կայո՞ւն է, հարցվածների 6.4 տոկոսը նշել է, որ լիովին կայուն է, ավելի շուտ կայուն է, նշել է 16.5 տոկոսը, ավելի շուտ կայուն չէ՝ 16.17 և 56.3 տոկոսը նշել է ընդհանրապես կայուն չէ:

«Այսինքն, մոտ 75 տոկոսը քաղաքացիներից նշել է, որ իրավիճակը կայուն չէ»,- ասաց Նավասարդյանը:

Հաջորդ հարցը եղել է՝ անհրաժե՞շտ է անցկանցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ առկա իրավիճակըում, հարցվածների 44 տոկոսը նշել է, որ միանշանակ անհրաժեշտ է իրականացնել արտահերթ ընտրություններ, 16.4 տոկոսը նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ է: Այսինքն, 60 տոկոսից ավելի նշում են, որ ՀՀ-ում անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 10.3 տոկոսը  նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ չեն, և 23.5 տոկոսը նշել են ,որ ընդհանրապես անհրաժեշտ չեն:

Նշենք, որ հարցումն անցկացվել է հեռախոսային տարբերակով, հարցմանը մասնակցել է 1,100 մարդ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև