Ովքեր են մասնակցել Մուստաֆաևի հետ հանդիպմանը․ մանրամասներ լսել հոդվածընախընտրելի դարձնել․NEWS.am | Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է՝ մի խումբ անձիք են ձերբակալվել ենթադրյալ ընտրակաշառքի գործով | Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ | Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է ընդդիմադիրների տները, Ավանի բնակչի են ձերբակալել, տանում են կալանքի․ահազանգ | Միրզոյանն ու Բարոն քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները | Փարիզում Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը | Պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը և Նիկոլ Փաշինյանը. Միհրան Հակոբյան | ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ. Իրանի փոխարտգործնախարար | Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց | Լոռու մարզի քրեական ոստիկանները uպանnւթյան դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել | Պաշտոնատար անձի կողմից բռնnւթյամբ զուգորդված լիազորություններն անցնելու դեպքում առկա է վաղեմության ժամկետներ կիրառելու օրենսդրական արգելք. Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին | Փամբակում հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը բախվել է քարե պատնեշին, ինչի հետևանքով կցորդիչի հատվածը կողաշրջվել է | Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել | Հովիկ Աբրահամյանի մասով ունենք առանձին քրեական վարույթ, ԱՆԻՖ-ի զարգացումների մասին առաջիկայում իրազեկմամբ հանդես կգանք. Նալբանդյանի մասով ևս քրեական վարույթ է քննվում. Վարդապետյան

Լրահոս

Ակնկալում ենք, որ Ռուբիոն և Ուոլցը մեզ կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները. Կրեմլ

Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախօրեին Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երեկ Ջիդդաում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և խորհրդական Ուոլցն այս օրերին տարբեր ուղիներով մեզ կտեղեկացնեն տեղի ունեցած բանակցությունների մանրամասների և ձեռք բերված փոխըմբռնումների մասին», — ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ Կրեմլն ուշադիր ուսումնասիրում է բոլոր հայտարարությունները, որոնք արվել են նախօրեին Ջիդդաում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներով։

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք հայտարարությունները, որոնք արվել են բանակցությունների արդյունքների հիման վրա, ծանոթանում ենք Ջիդդայում ընդունված համատեղ հայտարարության տեքստին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նախօրեին տեղի ունեցած բանակցությունները տևել են մոտ 9,5 ժամ։ Բանակցությունների արդյունքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում հրապարակվել է կողմերի համատեղ հայտարարությունը, ըստ որի Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը, իսկ Վաշինգտոնն անհապաղ կչեղարկի հետախուզության տրամադրման դադարեցումը և կվերսկսի Կիևին օգնություն տրամադրելը։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են հնարավորինս արագ համապարփակ համաձայնագիր կնքել կարևոր օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ՝ Ուկրաինայի տնտեսությունը հզորացնելու նպատակով։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Ջիդդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո ասել է, որ Ուկրաինայի հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի, երբ ԱՄՆ-ն հարմար համարի։

Facebook
Twitter

Կարդացեք նաև