Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում»․ Սուրենյանցը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում

Լրահոս

Հայկական կապիտալի ներկայացուցիչները պետք է միավորեն իրենց ջանքերը, հակառակ դեպքում մենք կկանգնենք ապատիայի ամենավտանգավոր, գուցե՝ վերջին շրջանի առաջ. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Չենք արել։ Փոխել է պետք դատավարության ամբողջ բնույթը, դերաբաշխումը։ Միջնադարյան ինկվիզիցիա հիշեցնող այս պրոցեսը պետք է փոխենք իսկապես բաց դատավարության։ Սա միջազգայնորեն ընկալելի պահանջ է, որի իրականացման համար անհրաժեշտ է. միջազգայինմամուլի սևեռում թեմայի շուրջ, միջազգային իրավապաշպանության ակտիվացում, հեղինակավոր զեկույցների ստացում, տարբեր երկրների կառավարությունների վրա ճնշումներ, լոբբիստական աշխատանք։ Միջազգային լուրջ շարժում սկսելու և շատ այլ բաների համար, պետք է.
1.    Ճիշտ և լուրջ մենեջմենթ
2.    Շատ փող և լավ կապեր

Առանց ավելորդ թիթիզությունների ֆիքսենք. փողի և կապերի առկայության դեպքում հնարավոր է միջազգային մամուլի և միջազգային իրավապաշտպանության, միջազգային քաղաքացիական հասարակության ուշադրությունը սևեռել այս դատավարության վրա։

Պետք է պարզ ասել. հարգարժան հոգևոր խորհուրդ, սիրելի ազնիվ հայրենակիցներ, եթե Բաքվում պահվող մեր հայրենակիցների համար պայքարը չդրվի լուրջ հիմքերի վրա, ապա մեր բոլոր էմոցիաները և կոչերն ունենալու են զրո արժեք։
Եթե որևէ մեկին թվում է, թե հրեական կազմակերպությունները և հրեական շարժումները կազմակերպվել և կազմակերպվում են առանց մենեջմենթի և լուրջ փողի, չարաչար սխալվում ենք։

«Կապիտալի աղքատությունը»

Մենք կարող ենք ուրախանալ կամ տխրել, որ USAID-ն փակվում է, որ հայկական ինքնության դեմ աշխատող, գործակալական համակարգերի ֆինանսավորումը Թրամփը դադարեցնում է, բայց պետք է նաև ֆիքսենք, որ մինչև այսօր ձևավորված չեն ազգային կապիտալով լուրջ ֆոնդեր, որոնք կհակակշռեին դրսի ֆինանսավորմանը։

Ամոթ է, որ Հայաստանում ձևավորված չեն ազգային ինքնության պահպանման-զարգացման, ստրատեգիական ծրագրերի ֆինանսավորման քաղաքակիրթ համակարգեր։ Մենք տարիներով ողբում ենք, որ դրսի փողերով հակահայկական, հակաարցախյան, հակասփյուռքյան հակազգային գաղափարներ են մշակվում, տարածվում, որ իշխանությունը քարոզ է տանում Արարատի դեմ, ցեղասպանությունն է ուրանում, տոտալ քարոզ եկեղեցու դեմ, հակաարցախյան, ֆաշիստական քարոզ է տանում։ Հայկական աշխարհում փող չկա՞ր զսպելու այլ ծագման փողերով այս արշավը։

Հիմա ճիշտ պահն է՝ այս ոչ կոնստրուկտիվ ողբը դադարեցնելու։ Հայկական կապիտալը՝ Հայաստանում, սփյուռքում, պիտի հակընդդեմ համակարգ ստեղծի։ Համակարգ, որը կկասեցնի ներքին ֆաշիզմը, որը մեզ կմիավորի մեր իրական շահերի, իրական նպատակների համար։ Համակարգ, որը կջարդի ազգային արժեքների և ազգային արժանապատվության դեմ տարվող քարոզը։ Համակարգ, որը լուրջ կաշխատի Բաքվի բանտերից հայերին հանելու ուղղությամբ։ Վստահաբար, կապիտալի տիրապետող հայերի համար՝ Հայաստանում թե դրսում, Հայաստանի գոյության անընդհատությունը և Հայաստանի զարգացումը կարևորագույն ցանկություն և նպատակ են։
Պետք է ստեղծել մեխանիզմ, որի միջոցով ցանկությունը կվերածվի գործի։ Նորից եմ ասում, որ սա պիտի վաղուց արվեր, բայց եթե հիմա էլ չանենք, հետո անիմաստ կլինի։ Հիմա ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է դա անել։ Հայկական կապիտալի ներկայացուցիչները պետք է միավորեն իրենց ջանքերը, հավաքվեն ու պայմանավորվեն, պատվիրակեն մարդկանց, մասնագետների, մասնագիտական խմբերի, որպեսզի էֆեկտիվ ծրագրերը վերածվեն հստակ գործողությունների։ Հակառակ դեպքում մենք հանրության այսօրվա հույզերն ու պոռթկումները հերթական անգամ կսպառենք ու կկանգնենք ապատիայի ամենավտանգավոր, գուցե՝ վերջին շրջանի առաջ»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930