Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Իսրայելն անսահմանափակ ժամանակով օկուպացված կպահի Սիրիայի հարավ-արևմուտքը

Իսրայելի պաշտպանության նախարարը վերահաստատել է երկրի մտադրությունը՝ «անսահմանափակ ժամանակով» զավթած պահել Սիրիայի հարավ-արևմտյան տարածքը: Ինչպես նշում է The Guardian-ը, Իսրայել Կացն այս մասին ասել է ռազմավարական նշանակություն ունեցող Հերմոն լեռ կատարած այցի ժամանակ:

«Իսրայելական բանակը պատրաստ է անսահմանափակ ժամանակ մնալ Սիրիայում։ Մենք կպահենք Հերմոնում անվտանգության տարածքը և կհամոզվենք, որ Սիրիայի հարավում անվտանգության ամբողջ գոտին ապառազմականացված է, զերծ զենքից ու սպառնալիքներից», — ասել է Կացը:

Դեկտեմբերին Սիրիայում Բաշար ալ Ասադի տապալումից հետո իսրայելական ուժերը ներխուժել են Սիրիայի տարածք՝ վերահսկողության տակ առնելով 400 քառակուսի կմ մակերեսով տարածք և ստեղծելով ապառազմականացված բուֆերային գոտի։

Կացն ասել է, որ Հերմոն լեռան վրա տեղակայումն անհրաժեշտ է Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական համայնքներն և սահմանները պաշտպանելու համար:

«Ամեն առավոտ, երբ Ահմեդ ալ Շարաան (Սիրիայի նոր նախագահը-Խմբ.) բացում է իր աչքերը Դամասկոսի նախագահական պալատում, նա տեսնում է, թե ինչպես է Իսրայելի պաշտպանության բանակը դիտում իրեն Հերմոնի գագաթից: Նա կհիշի, որ մենք այստեղ ենք և Սիրիայի հարավի անվտանգության ամբողջ տարածքում՝ պաշտպանելու Գոլանի և Գալիլեայի բնակիչներին իր և իր ջիհադիստ ընկերների սպառնալիքներից»,- ասել է Կացը Times of Israel-ին ուղեկցող լրագրողներին։

Իսրայելը նաև ցանկանում է խաթարել Իրանի՝ Սիրիայի տարածքով լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը զենք փոխանցելու հնարավորությունը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև