Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Մենք պայքարել ու պայքարելու ենք մեր պատմական հայրենիք հավաքական վերադարձի համար. Արցախի պատգամավորների մասնակցությամբ Շվեյցարիայի դեսպանատան առջև հավաք է ընթանում

2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց շնորհակալական  հավաքի  ժամանակ  Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը շատ կարևորեց այս որոշումը։

«Տարբեր ուժեր, ինչպես դրսում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում,  փորձում են ներկայացնել իրավիճակն այնպես, որ Ղարաբաղի հարցը փակված է, նման հարց ընդհանրապես չկա, ինչին մեր վճռական անհամաձայնությունն ենք հայտնում։ Մենք պայքարել ու պայքարելու ենք  մեր պատմական հայրենիք մեր հավաքական վերադարձի համար»,-նշեց Բաղունցը։

Հավաքի  ժամանակ մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Շվեյցարիայի խորհրդարանին ստորին պալատի կողմից ձեռնարկված քայլերի համար և կոչ արեցին Վերին պալատին ևս ընդունել բանաձևը, ինչպես նաև դիմեցին  Շվեյցարիայի կառավարությանը՝ օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում։

«Եթե մարտի 18-ի նիստում Վերին Պալատն էլ դրական որոշում կայացնի, ապա կառավարությունը լսումներ պետք է կազմակերպի, ինչը մեծ ռեզոնանս կառաջացնի այս թեմայով»,-ընդգծեց Բաղունցը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև