Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունը | Մեզ պետք է նոր առաջնորդ, որը միայն ուրախ օրեր կպարգևի մեր երկրին․ Գոհար Ղումաշյան | Հայկ Սարգսյանին կանչել են վարչություն՝ «հաշիվ պահանջելու» | ՔԿ–ն հայտարարում է, որ վթարված ոստիկանական ավտոբուսը Փաշինյանին չէր ուղեկցում | Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով | Թվում էր՝ նման ողբերգությունից հետո քարոզարշավը պետք է դադարեցվեր․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը (տեսանյութ) | Այսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում 887 տոննա դիզելային վառելիք | Կադաստրի նախկին պետը մեղադրվում է Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. Hetq | Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած վթարի մասին | Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ | ԼՀԿ-ում որոշում ունեն. «Հրապարակ» | Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու | Իրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան | Փաշինյանը հրավիրում է ավտոերթի

Լրահոս

Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՌԴ սառեցված ակտիվների առգրավմանը

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է Ուկրաինային օգնությունն ավելացնելու մասին բանաձև, որի շրջանակում առաջարկվում է առգրավել ռուսական սառեցված ակտիվները։ Նիստը հեռարձակվել է խորհրդարանի ստորին պալատի կայքում։

Ինչպես հայտնել է Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն Պիվեն, փաստաթուղթը պաշտպանել է 288 պատգամավոր։ Բանաձևին դեմ է արտահայտվել 54 խորհրդարանական։

Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ռուսական սառեցված ակտիվների առգրավումը հնարավոր չէ, քանի որ դա հակասում է միջազգային իրավունքին։ Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ այդ հարցը պետք է դիտարկել բացառապես ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների շրջանակում։

Մարտի 12-ին Մակրոնը հանձնարարել է հանրապետության ֆինանսների նախարարությանը ուշադիր ուսումնասիրել Ռուսաստանի սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքները։ Ֆրանսիայի կառավարության խոսնակ Սոֆի Պրիման նշել է, որ Փարիզի ներկայիս դիրքորոշումն այն է, որ ակտիվների բռնագրավման հարց ներկայում չկա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930