Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ | Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը | Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor | «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը

Լրահոս

Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայերի վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ ընթացակարգի ներքո ընդունած բանաձևով դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևն ընդունվեց 523 կողմ, 3 դեմ, և 84 ձեռնպահ ձայների համամասնությամբ։

Ընդունված բանաձևով Եվրոպական խորհրդարանի պատգամավորները խորը մտահոգություն են հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի առնչությամբ և կոչ են անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ՝ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները շեշտադրում են հայ գերիներին ազատ արձակելու, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու դիվանագիտական ջանքերի հրատապ անհրաժեշտությունը։

Բանաձևը ԵՄ-ից և միջազգային կազմակերպություններից պահանջում է նպաստել մարդասիրական և բժշկական առաքելությունների տեղակայմանը, որպեսզի գնահատեն պատանդառված անձանց պայմանները, կոչ անում Եվրոպական խորհրդին նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար, այդ թվում՝ դատավորներ Զեյնալ Աղաևի, Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի նկատմամբ։

Արձագանքելով ադրբեջանական իշխանությունների՝ ՄԱԿ-ի կառույցները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու որոշմանը՝ բանաձևը խստորեն դատապարտում է այս քայլը և համարում, որ սա լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին ու մոնիթորինգի մեխանիզմներին։

Բանաձևը նաև կոչ է անում միջազգային քրեական դատարանին և վերջինիս գլխավոր դատախազին հետաքննել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ բռնի տեղահանումների, հետապնդումների և էթնիկ զտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև ողջունում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությունը, որը պահանջում է անհապաղ ազատ արձակել և անվտանգ վերադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ կալանավորված անձանց։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930