ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիները կռվից չեն վախենում, ավելի լավ է արժանապատիվ մեռնել. գորիսեցիներ | Այս պահին արգելում են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին. Ռուբեն Մելիքյան | Գյումրիում ընտրությունները ողջ հանրապետությունում իրավիճակը բեկելու բացառիկ հնարավորություն են ընձեռում․ Հայտարարություն | ԵՄ-ն պատժամիջոցների 17-րդ փաթեթն է պատրաստում Ռուսաստանի դեմ | Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Hetq.am | Մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ. Վահագն Խաչատուրյանը՝ Չեռնոգորիայի դեսպանին | Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխանախագահը կնոջ հետ առանց հրավերի ժամանել է կղզի | ՏԿԵ նախարարն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին | Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը | Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել | Ավելի քան 50 մլն դրամ հափշտակելու մեջ մեղադրվող մանկապարտեզի տնօրենի ու նրան օժանդակած 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են | Չինաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը | Հիշեցնում ենք Սարիկ Մինասյանին, որ գյումրեցիները և արցախցիները միշտ և բոլոր ժամանակներում եղել են հայ ժողովրդի առաջին շարքերում բոլոր փորձությունների ժամանակ. «Կամուրջ» Քաղաքացիական Նախաձեռնություն | Գյումրիում ՔՊ ամփոփիչ հանդիպում-համերգին ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի ևս երեք մարդ. ՔՊ-ն ամբողջովին վերակենդանացնում է հին համակարգը՝ իր հոռի բարքերով. Սուրենյանց | ՍԱՏՄ-ն կասեցրել է «ԽԱՔ» ընկերության կաթնաշոռի և պանրի արտադրությունը

Լրահոս

Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի. Հայկ Կոստանյան

Վերջին ձերբակալությունների հետ կապված Երևանի քաղաքապետարանը որոշակի մտահոգություններ ունի: Այսօր լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Անդրադառնալով քաղաքապետարանի ձերբակալությունների՝ լրագրողի այն հարցին, թե ինչու քաղաքապետարանում չի ստացվում կոռուպցիոն ռիսկերն արմատախիլ անել՝ պատասխանեց. «Եթե ծանոթանանք տվյալ գործով ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված մեր գործընկերների փաստաբանների փաստարկներին, եթե իմանանք, թե նրանք ինչո՞ւ են մեղադրվում, անազատության մեջ կամ տնային կալանքի տակ, ինքներդ կհասկանաք, որ ինչ-որ բան այնպես չէ։ Ես կարծում եմ՝ Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները միանշանակ չեն ընդունվում ոչ միայն մեր կողմից, այլ լուրջ խնդիրներ ենք տեսնում»:

Կոստանյանի խոսքով՝ ինքն այս պահին չգիտի, թե ձերբակալվածների գործը որ փուլում է. «Դա գաղտնի չէ, հրապարակային այդ ամենի մասին ասել ենք: Մենք գործ ունենք շուրջ 30 հազար աշխատակցի  հետ, և եթե մարդիկ գծված խաղի կանոններից անցնում են, ապա մենք այդ տեսակ գործընկերների հետ  չենք ցանկանա  մեր աշխատանքը շարունակել», -ասաց Կոստանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարին Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն էր  ներկայացրել դատարան՝ քաղաքապետարանի պաշտոնյա 7 անձանցից 4-ը կալանավորվելու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև