Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք՝ այցելեն Բաքվում պահվող հայերին, մասնակցեն «դատավարություններին», հստակ գործողություններ կիրառեն Ադրբեջանի դեմ. Առաքելյան

Արդեն մոտ երկու շաբաթ է հանրության բավականին ակտիվ գործողությունների արդյունքում այսօր հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը դարձել է Բաքվում գտնվող մեր հայրենակիցների ազատման հարցը։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հավաքի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Սա շատ կարևոր էր, որ ի տարբերություն իշխանությունների լռության, միջազգային հանրությունը տեսնի՝ ՀՀ քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են մեր հայրենակիցների համար և սպասում են նրանց վերադարձին, որ ՀՀ-ն դա հայ ժողովուրդն է և ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը»,- ասաց նա։

Առաքելյանը նշեց, որ այս ընթացքում թեև կար որոշակի թերահավատություն, որ միջազգային հանրությունը առանց իշխանությունների գործողությունների հայ ժողովրդին ականջոլուր չի լինի, սակայն մենք ականատես եղանք, որ այս ընթացքում միջազգային հանրությունը որոշակի քայլեր ձեռնարկեց՝ սկսած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունից, որ պահանջում է գերիների անհապաղ ազատում, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանում քննարկված և երեկ ընդունված բանաձևը:

«Այդ բանաձևը պահանջում է գերիների ազատ արձակում, կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են այս կեղծ դատավարությանը, կոչ է անում և պահանջում է Եվրամիության պաշտոնյաներին այցելել Բաքվում գտնվող գերիների  դատավարությանը: Այս ամենը հանրության պահանջատիրության և պայքարի արդյունքում է, և սա շատ կարևոր է արձանագրենք, որ միայն այս պայքարի արդյունքում է հնարավոր հասնել այդ խնդիրների կարգավորմանը, և այսօրվա մեր ակցիան դրանցից մեկն է: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ գտնվելով՝ ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում տեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորություններին և այցելեն Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին»,- նշեց նա:

Առաքելյանն ընդգծեց, որ պետք է հայ գերիների առողջական վիճակի և բռնությունների վերաբերյալ հստակ գնահատականներ տրվեն և գործողություններ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև ներկա գտնվեն կեղծ դատավարությանը, քանի որ ինչպես հայտնի է այդ դատավարության վերաբերյալ մեր տեղեկատվությունը ստանում ենք բացառապես Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի միջոցով՝ չունենալով որևիցե այլ տեղեկատվություն, թե մեր գերիներն ու վկաները ինչ ցուցմունքներ են տալիս:

«Ադրբեջանը ցանկացած ինֆորմացիա կարող է հրապարակել, դրանով նաև ազդելով հանրության տրամադրությունների վրա։ Դրա համար շատ կարևոր է միջազգային հանրության ներկայությունն այդ կեղծ դատավարությանը, որպեսզի նաև առաջին հերթին իրենք հստակ ինֆորմացիա ստանան, որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվում են, որևէ աղերս չունեն իրականության հետ»,- ընդգծեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031