Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը | Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ | ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ | Թեկնածուներից մեկը մեկ ամիս է՝ ինձ հետապնդում է իր խոսույթով. Նազելի Բաղդասարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ տրամաչափի զենքերով է կրակում թշնամին. մանրամասնում է Խոզնավարի գյուղապետը | Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին. Ալեն Սիմոնյան | Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փամփուշտները տանիքներին են թափվում. Խոզնավարը՝ թշնամու թիրախում | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծեր | Ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ՔՊ իշխանության այս օրերի քայլերը վկայում են, որ դրանք արվում են այնպես, որ ազդեն թեկնածուների նախընտրական հնարավորությունների վրա. Արման Թաթոյան | Այս հարցը նրա իրավասության մեջ չէ, ուստի չեմ ցանկանում մեկնաբանել այս պաշտոնյայի ասածը. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին | ՔՊ-ն զգալով, որ Գյումրիի ընտրություններում ծանր պարտություն է կրում, թիրախավորել է բոլոր ազդեցիկ մրցակիցներին. Սուրենյանց | Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը | Ընդդիմության հաղթանակն առաջիկա ընտրություններին անխուսափելի է, հանգիստ նստեք տեղներդ. Վանեցյան

Լրահոս

ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք՝ այցելեն Բաքվում պահվող հայերին, մասնակցեն «դատավարություններին», հստակ գործողություններ կիրառեն Ադրբեջանի դեմ. Առաքելյան

Արդեն մոտ երկու շաբաթ է հանրության բավականին ակտիվ գործողությունների արդյունքում այսօր հասարակական-քաղաքական թիվ մեկ օրակարգը դարձել է Բաքվում գտնվող մեր հայրենակիցների ազատման հարցը։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հավաքի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Սա շատ կարևոր էր, որ ի տարբերություն իշխանությունների լռության, միջազգային հանրությունը տեսնի՝ ՀՀ քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են մեր հայրենակիցների համար և սպասում են նրանց վերադարձին, որ ՀՀ-ն դա հայ ժողովուրդն է և ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը»,- ասաց նա։

Առաքելյանը նշեց, որ այս ընթացքում թեև կար որոշակի թերահավատություն, որ միջազգային հանրությունը առանց իշխանությունների գործողությունների հայ ժողովրդին ականջոլուր չի լինի, սակայն մենք ականատես եղանք, որ այս ընթացքում միջազգային հանրությունը որոշակի քայլեր ձեռնարկեց՝ սկսած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունից, որ պահանջում է գերիների անհապաղ ազատում, երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանում քննարկված և երեկ ընդունված բանաձևը:

«Այդ բանաձևը պահանջում է գերիների ազատ արձակում, կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են այս կեղծ դատավարությանը, կոչ է անում և պահանջում է Եվրամիության պաշտոնյաներին այցելել Բաքվում գտնվող գերիների  դատավարությանը: Այս ամենը հանրության պահանջատիրության և պայքարի արդյունքում է, և սա շատ կարևոր է արձանագրենք, որ միայն այս պայքարի արդյունքում է հնարավոր հասնել այդ խնդիրների կարգավորմանը, և այսօրվա մեր ակցիան դրանցից մեկն է: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ գտնվելով՝ ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում տեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորություններին և այցելեն Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին»,- նշեց նա:

Առաքելյանն ընդգծեց, որ պետք է հայ գերիների առողջական վիճակի և բռնությունների վերաբերյալ հստակ գնահատականներ տրվեն և գործողություններ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև ներկա գտնվեն կեղծ դատավարությանը, քանի որ ինչպես հայտնի է այդ դատավարության վերաբերյալ մեր տեղեկատվությունը ստանում ենք բացառապես Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի միջոցով՝ չունենալով որևիցե այլ տեղեկատվություն, թե մեր գերիներն ու վկաները ինչ ցուցմունքներ են տալիս:

«Ադրբեջանը ցանկացած ինֆորմացիա կարող է հրապարակել, դրանով նաև ազդելով հանրության տրամադրությունների վրա։ Դրա համար շատ կարևոր է միջազգային հանրության ներկայությունն այդ կեղծ դատավարությանը, որպեսզի նաև առաջին հերթին իրենք հստակ ինֆորմացիա ստանան, որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվում են, որևէ աղերս չունեն իրականության հետ»,- ընդգծեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև