Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն | Տաք օդային հոսանքներ՝ Հայաստանում․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը | Անահիտ Մանասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի անհապաղ ազատ արձակման կարևորությանը | ՔՊ-ի Սարկին ասեք, սելդ քշի ու գլխիդ զոռ մի տուր. Արտակ Զաքարյան | Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր | Լույս չի լինելու․ հասցեներ | Առողջ հականիկոլական դաշտի դիրքավորումը պետք է լիներ ոչ թե էպիզոդիկ հականիկոլականությունը, այլ՝ ամբողջական հետնիկոլական Հայաստանի ուրվագծումը. Վահե Հովհաննիսյան | Երևանում «Volkswagen ID4»-ը բшխվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել ծառեր, այնուհետև հայտնվել կանաչ գոտում | ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ» | Քոչարյանի հետ կապված միջադեպից ամենաշատը ոգեւորվել է Ալեն Սիմոնյանը. «լավ շանս է»․ «Իրավունք» | Սարիկ Մինասյանն անում է այն, ինչ անում է «վեցնոցը»՝ դավաճանությունը քողարկել մտացածին վատով․ Միհրան Հակոբյան | 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | «Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել». Սերժ Սարգսյանի գրասենյակ | Տավուշի մարզի գյուղերից մեկից «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա | Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնшգանձվի 134 միլիոն դրամ. դատшրանը բավարարել է Գլխավոր դшտախшզության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը

Լրահոս

Երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին ունի բացառիկ կարևորություն

Մարտի 13-ին տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Աղաջանյանը և Եվրոպայի խորհրդի ծրագրի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը։

Հանդիմպան ժամանակ Եվրոպայի խորհրդի փորձագետ Քրիստինե Ասատրյանը ներկայացրել է «Երիտասարդների հզորացում և առաջնորդության հաղորդակցություն երեխաների համար» երեխաների իրավունքների պաշտպանության և խթանման Եվրոպայի խորհրդի չափանիշները։

Հարցուպատասխան ձևաչափով անցկացվել է երեխաների իրավունքների վերաբերյալ քննարկում, որի շրջանակներում ՄԻՊ փորձագետ Դավիթ Մարտիրոսյանը ծանոթության և մտքերի փոխանակումից հետո, խորհրդի անդամներին ներկայացրել է երեխայի լավագույն շահի ապահովման, հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի միջավայրի ապահովման, դպրոցներում բուլինգի և բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման, բացահայտման և արձագանքման հետ կապված խնդիրները:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում արձանագրված խնդիրները և Խորհրդի առաջիկա ծրագրերը, իրականացվելիք գործողությունները:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ երեխաների մասնակցությունը տարբեր գործընթացներին, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացներում, ունի բացառիկ կարևորություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև