ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին | Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան | ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. Կիրանցում եկեղեցի է օծվելու, Փաշինյանն էլ է գալիս | Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն

Լրահոս

Վաղարշապատում մեքենայից կատարված գողությունը բացահայտվել է (տեսանյութ)

Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ գիշերը Էջմիածնի Պռոշյան փողոցի իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից գողացել են մարտկոցը: Հայտնում են ՆԳՆ-ից:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն մեկ այլ գողության, ավելի ճիշտ` փորձի վերաբերյալ: Մարտի 9-ի առավոտյան ժամը 6-ին 26 և 48 տարեկան երկու տղամարդ Էջմիածնի Մանուշյան փողոցում գործիքով բացել էին ծաղկի սրահի դուռը և փորձել գողություն կատարել, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չհասցրած դիմել էին փախուստի:

Հետագա միջոցառումներով պարզվեց տղամարդկանց ինքնությունը. մեկը 26 տարեկան էր, առանց մշտական բնակության վայրի, մյուսը` 48 տարեկան երևանցի:
Նույն օրը երևանցին հայտնաբերվեց մայրաքաղաքի Չարենցի փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին: Այստեղ նա խոստովանեց, որ գողության փորձն ու մեքենայից գողությունը կատարել են իրենք, և գողացված մարտկոցն էլ իրենց տանն է:

Հաջորդ օրը հայտնաբերվեց նաև 26-ամյա երիտասարդը: Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև