Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հատկապես հիմա, ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերում շատ ավելի մեծ նրբանկատություն պետք է դրսևորենք, հյուրանոցում անպատշաճ վերաբերմունք ցուցաբերած Թուրքիայի քաղաքացին պետք է բոլորիցս ներողություն խնդրի. Ռուբեն Մելիքյան

Հիմնական անձանցից մեկը, ում նկատմամբ Թուրքիայի քաղաքացու կողմից տեղի է ունեցել խուլիգանական վարքագիծ՝  եղել է հյուրանոցում աշխատող  արցախցի: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսանյութում  հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝  անդրադառնալով Երևանի  «Լոնդոն» հյուրանոցում  տեղի ունեցած դեպքին:

Այդ անձը ներողություն է խնդրել, սակայն արցախցու հետ քննչական գործողությունների ընթացքում հրաժարվել է ներողություն խնդրել, ինչից էլ արցախցին վիրավորվել է:

«Իրավապահները սկզբում նրան ձերբակալել են, երեք օր պահել անազատության մեջ՝ հյուրանոցի սեփականատիրոջ հաղորդման հիման վրա: Առաջին, բոլոր տուժած անձինք կարող են պահանջել, որ տվյալ անձն իրենցից ներողություն խնդրի և երկրորդ՝ մենք բոլորս իրավունք ունենք պահանջելու, որ սա ծածկադմփոց չարվի, ու այս վարույթը նախաքննության փուլում չկարճվի: Այս խուլիգանությունը մասնավոր մեղադրանքի գործ չէ, սա հանրային մեղադրանքի գործ է, որը վերաբերվում է բոլորիս, բոլորս շահառու ենք: Թող գա, դատարանում բոլորիցս  ներողություն խնդրի ու ասի, որ Հայաստանում չի կարելի այսպես պահել»,- նշել է Մելիքյանը։

Մելիքյանի համոզմամբ, հասարակական կարգն այսպես խախտել չի՛ կարելի, հակառակ դեպքում ինքն այս դեպքը  կհամարի ծածկադմփոց. «Հատկապես հիմա՛ , այս վիճակում, ազգային արժանապատվությանը վերաբերող հարցերում շատ ավելի մեծ նրբանկատություն պետք է դրսևորենք», -ասել է Մելիքյանը:

Ավելի վաղ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Լոնդոն» հյուրանոցում Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել, նրան ձերբակալել են: Սակայն հետագայում,  մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031