Skip to main content

ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ

Լրահոս

Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն ու Ադրբեջանն արդեն համաձայնության են եկել Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի շուրջ։ Ես իհարկե փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց մի քանի բան ակնհայտ է, որ այնտեղ խոսք անգամ չկա Արցախի մասին, խոսք անգամ չկա արցախահայության իրենց տները վերադառնալու իրավունքի մասին․ խոսք չկա մեր գերիների, պատանդների ազատարձակման մասին, նույնիսկ խոսք չկա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան  տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հիմա եթե գիտենք, որ սրանք այդ փաստաթղթում գոյություն չունեն․ անկախ դրանից, թե բովանդակությունն ինչ է, կարելի է արդեն ասել, որ սա Հայաստանի համար տիեզերական մասշտաբի խայտառակություն է։ Բայց ես այդ բովանդակությունից ուզում եմ մի հարցի անդրադառնալ, որ գոյություն ունի այնտեղ, որովհետև և ՀՀ ԱԳ նախարարը և վարչապետը դա հաստատել են, որ Հայաստանը զիջել է վերջին պահին, ընդունել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փախադարձաբար հետ են կանչում միջազգային դատական ատյաններից բոլոր հայցերը։ Ես ծանոթ եմ մի հայցի մասին, որը ես կարծում եմ, որ Ադրբեջանի հիմնական նպատակն էր դրա չեղարկումը։ Այդ մի որոշումն Ադրբեջանի համար մեծ գլխացավանք էր, դա 17 նոյեմբեր 2023թվականի արդարադատության միջազգային դատարանի որոշումն է, որտեղ պարտադրվում է Ադրբեջանին ապահովել, թույլ տալ արցախահայությանն ապահով և անվտանգ վերադառնալ իրենց հայրենիքը, իրենց տները։ Դա դատարանի որոշմամբ պարտադրվում էր Ադրբեջանին, և հավատացեք սա Ադրբեջանի համար մինչև հիմա եղել է գլխացավանք և Ադրբեջանը գիտի, որ ապագայում էլ շարունակելու է լինել իր համար մեծ գլխացավանք»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031