Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը, պատկան մարմիններից արձագանք չկա․ ահազանգում են Միքայելյան փողոցի բնակիչները

Երևանի քաղաքապետարանն ունի թեժ գիծ, Մալաթիա վարչական շրջանի ղեկավարը նույնպես ունի թեժ գիծ, նմանատիպ թեժ գիծ ունի նաև «Վեոլիա ջուր»-ը, սակայն ում են պետք է այդ թեժ գծերը, երբ բնակիչը խնդիր ունենալու ժամանակ զանգահարում է  նշված թեժ գծեր, սակայն ոչ մի արդյունք։  Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ մարտի 15-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Միքայելյան 70 շենքի բնակիչները բողոքում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանից և «Վեոլիա ջուր» ընկերությունից, ասելով, որ 2 օր է՝ շենքի չորս կողմը ողողված է կեղտաջրերով, սակայն այդ երեք կառույցներն իրար հետ չեն փորձում խնդիրը լուծել։

«Երկու օր է՝ էս անտանելի վիճակն է։ Ահազանգել ենք է՛լ Երևանի քաղաքապետարան, է՛լ Մալաթիայի թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», սակայն այդ երեք կառույցներից ոչ մի դրական պատասխան։ Ով է տեսել՝ 21-րդ դարում աշխարհի մայրաքաղաքներից մեկում, այն էլ հնագույններից համարվող, նման պատկերի ականատես լինես, որը տևի մի քանի օր։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, էնպես չի, որ «Վեոլիա ջրին» պարտք ենք, բայց մեր կատարած պարտավորության դիմաց ստանում ենք 0 արդյունք։ Քաղաքապետարան, թաղապետարան, արդեն երևի մեր համարներն իրնց մոտ ֆիքսված է, տեսնում են մեր համարներն ու արդեն ալարում են անգամ հեռախոսազանգերին պատասխանեն։ Ուզում ենք իմանանք՝ եթե նույն պատկերը լիներ Տիգրան Ավինյանի կամ Ռ․ Մխիթարյանի տների մոտ՝ կհանդուրժեի՞ն, չենք կարծում, այլ միանգամից «Վեոլիա ջրին» օդերով կհանեին, իսկ մեզ մոտ քանի օր է՝ գարշահոտ վիճակ է։ Արդեն գարուն է ու օրերը տաքացել են, երեխաները ուզում են դրսում խաղալ, բայց խաղալու տեղ էլ չի մնացել, ամենուր ողողված է այդ կեղտաջրերով, դե իսկ տների լուսամուտները բացելու և օդափոխելու մասին խոսք լինել անգամ չի կարող»,- նշել են բնակիչները։

Facebook
Twitter

Կարդացեք նաև