Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Երեքշաբթի խոսելու եմ Պուտինի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երեքշաբթի խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Ուկրաինայում պատերազմի ավարտը` Մոսկվայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև դրական բանակցություններից հետո: Այս մասին գրում է Reuters-ը:

«Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ երեքշաբթի օրը: Հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել»,- ասել է Թրամփը Air Force One-ում գտնվող լրագրողներին՝ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալու ժամանակ:

«Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք կարող ենք վերջ տալ այդ պատերազմին: Գուցե կարող ենք, գուցե չենք կարող, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք», — հավելել է Թրամփը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Մոսկվա էր ժամանել  ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, որին ընդունել էր Պուտինը: Նրանք բանակցությունները տևել էին 3-4 ժամ: Քննարկման թեման եղել է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու ուղիները:

«Ես հանդիպեցի նախագահ Պուտինի հետ, հանդիպումը տևեց մոտ երեք-չորս ժամ: Այն դրական էր: Դա քննարկում էր, որը հիմնված էր հակամարտության լուծումների վրա: Ես այդպես կբնութագրեի այն», — ասել էր նա CNN-ին տված հարցազրույցում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031