Քաղաքացիների 45% պատրաստ են ընտրական կեղծիքի դեպքում դուրս գալ և պաշտպանել իրենց ընտրական իրավունքը. սոցհարցում | Իրավաբան փորձագետները զգուշացնում են՝ ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնшպետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին. Ամստերդամ | Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին. Փաշինյան | Վարորդները պետք է չտրվեն ապօրինի հրամաններին և վիրավորեն քաղաքացիներին, իրենց իրավասության ներքո է հասարակական տրանսպորտի անվտանգ վարելը. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) | Ենթադրենք Արծվաշենը վերադառնում է ՀՀ-ի վերահսկողության ներքո, տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի. Փաշինյանը՝ Ստեփանակերտի եկեղեցիների nչնչացման մասին հարցին ի պատասխան | ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%, «Միասնության թևեր»` 4,2%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ

Լրահոս

Կարող ենք Ադրբեջանի և ՀՀ-ի Սահմանադրություններն ուղղարկել փորձաքննության՝ հասկանալու համար, երկկողմանի տարածքային պահանջներ կա ՞ն. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանի մշտական ոճն է, որ հայերն են կրակում, որ իբր իրենք ստիպված են պատասխան տալու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այս փուլում ես չեմ կարծում, որ Ադրբեջանն էսկալացիայի գնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Եվ աշխարհն ադրբեջանական թելեգրամյան ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքը կազմում: Իրենք իրենց աղբյուրներն ունեն և դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի:

Այն բոլոր «մտավախությունները», որոնք որ Ադրբեջանն առաջ է քաշում պայմանագրի մեջ, այդ բոլոր «մտավախությունների» հետ կապված լուծում կա: Եվ եթե դա էլ չլինի, մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ՝ արդյոք  ՀՀ-ի  Սահմանադրության մեջ  տարածքային պահանջների մեջ տենց բան կա, թե ՝չկա: Ի վերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու, մենք ասում ենք՝ այդ հարցը մենք լուծել ենք խաղաղության պայմանագրով»,-ասել է Սիմոնյանը:

ԱԺ նախագահն առաջարկել է 2 երկրների Սահմանադրությունը ուղղարկել փորձաքննության:

«Կարող ենք փորձաքննության ուղարկել 2 երկրների Սահմանադրությունը, պարզելու, թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերս ունեն թե չէ:

Կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր 2 երկրների Սահմանադրությունները և հարց ուղարկել, թող ասեն նման բան կա թե չէ»,-ասել է Սիմոնյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930