Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Ուկրաինայի արտգործնախարարը նշել է բանակցություններում Կիևի երեք «կարմիր գծերը»

Ուկրաինան մտադիր չէ պաշտոնապես ճանաչել տարածքների կորուստը, արձանագրել իր հրաժարվելը ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելուց և համաձայնել իր զինված ուժերի հնարավորությունների սահմանափակմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է RBC-Ukraine հրատարակությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նախ, բանակցությունների ենթակա չէ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

«Ուկրաինան երբեք չի ճանաչի օկուպացված տարածքները։ Երկրորդ, ոչ մի երկիր չի կարող վետո դնել ուկրաինացի ժողովրդի ընտրության վրա, Ուկրաինայի ընտրության վրա՝ մասնակցելու այս կամ այն միությանը՝ լինի դա Եվրոպական միությունը, թե ՆԱՏՕ-ն: Երրորդ, չի կարող լինել Ուկրաինայի պաշտպանունակության ոչ մի սահմանափակում, մեր բանակի հզորության, մեր հնարավորությունների ոչ մի սահմանափակում», — ասել է նա՝ պատասխանելով բանակցություններ սկսելու դեպքում Ուկրաինայի «կարմիր գծերի» վերաբերյալ հարցին։

Ի դեպ, նա նաև նշել է, որ համաձայն չէ «կարմիր գծեր» բնորոշման հետ։ Դրանք, իր խոսքով, հիմնարար սկզբունքներն են, որոնք բանակցությունների ենթակա չեն, որոնց «դիպչել չի կարելի»։

2024 թ. հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտգործնախարարության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը, որը ենթադրում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի կարգավիճակի ճանաչում, Ուկրաինայի արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակի ամրագրում, երկրի «ապառազմականացում և դենացիֆիկացում», հակառուսական պատժամիջոցների չեղարկում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031