Skip to main content

Վաշինգտոնը պահանջում է միջուկային զիջումներ, իսկ Թեհրանը հրաժարվում է դրանք քննարկել՝ մինչև իր նախնական պայմանների կատարումը. Արտակ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան

Լրահոս

Օդի աղտոտվածությունից ելնելով՝ լավ կլիներ էլեկտրական մեքենաները ծառայողական լինեին, պետբյուջեն էլ կլցվեր. Խաչատուր Սուքիասյան

Ես կուզենայի էլեկտրական մեքենաների համար այլ սկզբունք դնեինք՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքի բնապահպանական վիճակը լավ չի, ես կցանկանայի, որ էլեկտրական մեքենաներն ավելի շատ ծառայություն մատուցեին, քան ֆիզիկական անձանցը լինեին, որ ավելի շատ քշվեր այդ մեքենան, որ մեր էկոլոգիան չփչանար։

Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ դիեմլով  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։

«Ուզում եմ ասել, որ մենակ բերել-տանելով չի, բա դրա տրամաբանական շարունակությունը, որ պետք է մեզ օգուտ տա։ Խնդրում եմ այդ հարցը ձեր մոտ նշեք, որ մյուս անգամ մեր լուծումն այն լինի, որ մենք օգնենք աջակցեն, թեկուզ մի գումար էլ տանք, որ ծառայություն մատուցող կառուցները օգտվեն։ Հիմա մարդը բերում է, սեփականատեր է, կարող է շաբաթվա մեջ 3 օր էլ չի վարում այդ մեքենան»,- նշեց պատգամավորը։

Պապոյանը, պատասխանելով, շեշտեց, որ այս հարցն էլ է ուսումնասիրվել, բայց այնպես է ստացել, որ անհատներով բերվածների մի զգալի մասը բերվել է հենց այսպիսի նպատակով, օրինակ, տաքսի ծառայությունների։

Սուքիասյանն առաջարկեց վիճակագրություն կազմել, որ պարզ դառնա վիճակը։ «Դուք տալիս եք արտոնություն, բյուջե չի գալիս այդ գումարը, որ հետո ի՞նչ լինի դա։ Նշանակում է, եթե դուք դրանից գումար չեք վերցնում, դուք արտոնություն եք տալիս, դա պետք է գար բյուջե, ասել եք չենք ուզում։ Բա որ չեք ուզում, ի՞նչ է դառնալու դա։ Մեկը տանի իր ավտոտնակում կանգնեցնի, ոչ մի բան չանի, տվեք թող բոլորը ծառայություն մատուցեն՝ տաքսու տակ կլինեն, օդանավակայանից տուրիստ կտեղափոխեն, մաքսիմում 24 ժամ թող աշխատեն»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031