Skip to main content

ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին

Լրահոս

Արցախում Ադրբեջանն իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն. Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում «Ադրբեջանի» իշխանությունների կողմից պատմա-ճարտարապետական հուշարձանների, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի, բնակելի թաղամասերի ոչնչացմանը զուգահեռ իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն: Այս քաղաքականության անկյունաքարը հանդիսանում է հայկական մշակութային ժառանգության աղվանականացումը: Այս մասին հայտնում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը:

«1950- ական թվականների վերջին և 1960- ական թվականների սկզբին «Ադրբեջանում» սկիզբ է առել հայկական պատմա-ճարտարապետական հուշարձանների աղվանականացման գործընթացը: Այս քաղաքականության հիմքում դրված է Զիա Բունյաթովի տեսությունը, ըստ որի Արցախի և Ուտիքի պատմամշակութային հուշարձանները, որոնք ստեղծվել են հայ ժողովրդի կողմից, ունեն «աղվանական ծագում»։ Նշված տեսությունը հետագայում զարգացրել են Ֆարիդա Մամեդովան և այլ «ադրբեջանցի» կեղծարարներ։ Համաձայն ադրբեջանական պետական քարոզչական այս թեզի ` «Կովկասյան Աղվանքը Ադրբեջանի Հանրապետության տարածքում պատմականորեն ամենավաղ «ադրբեջանական պետություն» պետությունն է»։ Քարոզչական և հակագիտական նման թեզերին զուգահեռ տեղորոշիչ քարտեզների վրա Արցախի մի շարք եկեղեցիներ և վանքեր նշվում են որպես «աղվանական»: Այդ քաղաքականությունը մինչ օրս էլ շարունակվում է՝ ունենալով պետական աջակցություն՝ ի դեմս նախագահ , ռազմական հանցագործ և պատմական փաստերի գլխավոր կեղծարար Իլհամ Ալիևի:

Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ադրբեջանի» պետական մակարդակով իրականացվող աղվանականացման քաղաքականությունը դուրս է եկել Արցախի, Ուտիքի և Նախիջևանի տարածքներից՝ թիրախավորելով և յուրացնելով Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի և Վրաստանի տարածքներում գտնվող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաներ: Մասնավորապես՝ Տաթևի վանական համալիրը, Գոշավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հառիճավանքը, Հաղպատի վանական համալիրը, Հաղարծին վանական համալիրը, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Վրաստանի Բոլնիսի շրջանի ադրբեջանաբնակ Դեմիրլի (այժմ՝ Խախալջիվարի) գյուղից 500 մ հարավ-արևելքում գտնվող 1655 թ. կառուցված հայկական եկեղեցին(https://www.facebook.com/photo?fbid=10158892306391503… ) և այլն:

Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին: Սբ․ Ստեփանոս եկեղեցու մասին մատենագրական տեղեկությունները սակավ են: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գյուղը հիշատակում է Սեյտիշեն անվամբ: Գյուղի եկեղեցին հիշատակվում է Սբ․ Հովհաննես անվամբ: Ըստ Բարխուդարյանցի՝ եկեղեցին <<…քարուկիր, յիշատակ է Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած…>>: Բարխուդարյանցի կողմից հիշատակվող եկեղեցին փաստորեն վնասված էր և կրում էր Սբ․ Հովհաննես անունը: Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1901 թվականին և համաձայն արձանագրության կոչվում է Սբ․ Ստեփանոս: ( https://monumentwatch.org/hy/monument/խաչեն-գյուղի-սբ․-ստեփանոս-եկեղեցին/ ) : Տեղորոշիչ քարտեզների վրա Սուրբ Ստեփանոս եկեղեցու ներկայացումը որպես «աղվանական»` խեղաթյուրում է պատմական իրականությունը ։

«Ադրբեջանի» աղվանականացման քաղաքականությանը գումարվեց հայկական որոշ եկեղեցիների ուղղափառացման քաղաքականությունը: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սուրբ Ամենափրկիչը, ինչպես նաև ներկայացնում են որպես աղվանական Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամը) եկեղեցինները :

Հարկ ենք համարում ընդգծել, որ իսկությունը խեղաթյուրված պատմա-ճարտարապետական հուշարձաները ևս դառնում են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ:

Հիմնովին ոչնչացված է «Ադրբեջանի» պետական քարոզչամեքենայի կողմից որպես «աղվանական» ներկայացված Ջուղայի խաչքարերը, որի տարածքում զորավարժարան է կառուցվել, Ծիծեռնավանքի խորանը և եզակի շուրֆը պղծվել են, հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, հիմնովին ավիրվել է, որպես ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացվող Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին: Չնայած այն հանգամանքին, որ բազմակի վանդալիզմի թիրախ դառնալուց հետո հիմնովին ավիրվեց Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին «Ադրբեջանի Հանրապետության մշակույթի» նախարարության http://heritage.gov.az կայք էջում այն ներկայացված է, որպես «Օրիորդաց վանք»:

Ներկայացվածը ընդամենը մի քանի օրինակներ են այն հազարավոր փաստագրված դեպքերից:

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի նպատակն է հիմնովին ոչնչացնել և յուրացնել բռնազավթված հայկական բնակավայրերի համամարդկային մշակութային ժառանգությունը»,-գրել է նա:

Возможно, это изображение карта и текст «Ombudsman of Culture of the Armenian Highlands The Aze rbaijani state propaganda machine presentsthe St. Stepanos Stepanos-Church Church in the village of Khachen, Askeran region of the Rep Republic of Artsakh, as Albanian.' The building marked as as a 'mosque is ctually a residential house. Alban Albankilsesi kilsesi Seyidbayli Mescidi Me4eTb Khachen 13.08.2023»

Возможно, это изображение текст

Возможно, это изображение ‎карта, храм и ‎текст «‎Ombudsman of Culture of the Armenian Highlands ها 03.04.2020 05,04.2024 2024 Surb Hovhannes Mkrtich (Kanach Zham) Church, Shushi‎»‎‎

Возможно, это изображение текст

Возможно, это изображение план этажа, карта и текст

Возможно, это изображение памятник и текст «He 3awиweHo heritage.gov.az/az/monuments qiz-monastiri S AZARBAYCAN AZARBAYCANRESPUBLİKASI RESPUBLİKASI MaDaNİYYTNAZİRLİYİ NAZİRLİYİ Ombudsman-ofCultureofthe»

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031