Skip to main content

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Լրահոս

Շատ լավ են արել, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն, որովհետև չգիտենք՝ ցանկացած մարդու թիկնազորը ինչով է զբաղվում. Խաչատուր Սուքիասյան

Շատ լավ են արել, բոլորի թիկնազորներին պետք է ստուգեն, որովհետև չգիտենք թե ցանկացած մարդու թիկնազորը ինչով է զբաղվում։ Այս մասին Աժ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով իր թիկնազորի անդամերին բերման ենթարկելու դեպքին:

«Նման մի քննարկում եղել է, որ թիկնազորները սոցիալական անհավասարության կարծիք են ստեղծում կամ այդպիսի տպավորություն են թողնում: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ն լինի բոլորի համար հավասար: Հնարավոր է, որ ես նույնպես որպես պատգամավոր, որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ, մտածեմ, որ այդ թիկնազորներով քաղաքում, քաղաքից դուրս պտտվելն այդքան էլ ընկալելի չի ինչպես տուրիստական հատվածի, այնպես էլ՝ քաղաքացիների համար»,- ասաց նա:

Սուքիասյանը նշեց, որ այդտեղ պետք է այլ մեխանիզմներ մտածեն: «Նոր օրենք պետք է գրվի, դրանք պետք է ավելի կանոնակարգված բնույթ կրեն»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ չգիտի՝ ինչ էին փնտրում իր թիկնազորի անդամների մոտ: «Ի՞նչ է նշանակում զենք փնտրել, դրա համար պետք է օպերատիվ տվյալներ իմանալ, հետո փնտրեն: Եթե փնտրելու բան չկա, չեն փնտրի, դա էլ թող հասկանան որ զենք փնտրելով չի, այլ պետք է իմանան զենքը կա՞, հատուկ գործիքներով որով կարող են իմանալ: Բայց դա ուղղակի օպերատիվ տվյալ է եղել, ոստիկանությունն իրավունք ունի ցանկացած բան ասի՝ ելնելով իր օպերատիվ տվյալներով»:

Սուքիասյանը նշեց, որ գետին տապալել չի եղել: «Այդ գետին տապալելը դարձրել եք օգտագործման թեմա, հրավիրել են, պարզաբանումներ են վերցրել, ինչի համար ես ողջունում եմ նման գործելաոճը: Նախապես զգուշացրել էին, ուղղակի ես Հայաստանում չէի»,- հավելեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031