Ինձ առհասարակ, երբևէ «մանիքյուր և պեդիքյուր» չեն արել ոչ ինքնաթիռում, ոչ առհասարակ: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ավագանու անդամ Պեդրո Զառուկյանին:
«Ինչ վերաբերվում է, թե ոնց եմ վերադարձել, 2017թ.-ից ներկայացված իմ հայտարարագրերը բացեք և կհասկանաք, թե ինչպես եմ փոխհատուցել ԱՄՆ թռիչքի ծախսերը: Տոմսի բարձր գինը պայմանավորված է եղել ժամկետով, քանի որ թռիչքից 2 օր առաջ է գնումը կատարվել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը 2024թ.-ի նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Լոս Անջելեսում։ Ըստ քաղաքապետարանի՝ ամբողջ ուղևորության համար պետբյուջեից հատկացվել է 26 միլիոն 148 հազար դրամ։ 12,5 միլիոնը ծախսվել է տոմսերի համար։ Միայն 7 միլիոն 650 հազար դրամով բիզնես դասի տոմս էր գնվել քաղաքապետի համար: Մնացած շուրջ հինգ միլիոնով էլ գնվել էր ութ տոմս պատվիրակության մյուս անդամների համար։


















































