Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մաս է, և մեր երկրում ևս անմիջապես զգացվում են տեղի ունեցող իրադարձությունները. Կոստանյան

Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Ռաիսինա երկխոսություն 2025» (“Raisina Dialogue 2025”) համաժողովի շրջանակներում որպես բանախոս մասնակցել է «Իրանի գործոնը. ճգնաժամ, համադրում, մրցակցություն» պանելային քննարկմանը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Բանախոսները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող արագ փոխակերպումներից առաջ եկող մարտահրավերները, տարածաշրջանում պաշտոնական Թեհրանի ներգրավվածությանն ու դիրքին առնչվող հարցերը, այդ համատեքստում մտքեր են փոխանակել Իրանի և միջազգային այլ դերակատարների դերի շուրջ:

Իր խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ազդեցություն ունեն ոչ միայն այդ տարածաշրջանի վրա և շեշտել, որ Հայաստանը Մեծ Մերձավոր Արևելքի մաս է, և մեր երկրում ևս անմիջապես զգացվում են տեղի ունեցող իրադարձությունները։ Միաժամանակ Վահան Կոստանյանը ներկաների ուշադրություն է հրավիրել նաև այդ երկրներում հայկական ժառանգության և ավանդական հայկական համայնքների առկայության փաստին:

Պանելային քննարկման ընթացքում ներկայացվել է նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեսքտի վերջնական փոխհամաձայնեցումը, և այս փաստի ողջունումը միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից:

Նախարարի տեղակալը նաև ընդգծել է միջազգային տարբեր տրանսպորտային երթուղիների կարևորությունը գլոբալ անվտանգության և կայունության հաստատման համատեքստում՝ առանձնանշելով տարբեր նախագծերում Հարավային Կովկասի հատուկ կարևորությունը և Հայաստանի Հանապետության կառավարության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ համաձայն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031