Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Մեր բոլոր խոստումներին տեր ենք. մետրոն կկառուցվի, Կասկադը կկառուցվի. Տիգրան Ավինյան

Դուք սովոր եք, որ քաղաքը պիտի բաժան-բաժան արվի, ամեն մեկն իր հետաքրքրությունների չափն ու բաժինն ունենա, ամեն մեկն իր քյարն ունենա։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ընդդիմությանը և պատասխանելով նրանց քննադատություններին:

Նա նշեց, թե ընդդիմությունն իրենց արշինով է հիմա չափում իշխանությանը: «Այ դրան եք դուք սովոր, դուք դա եք ուզում, դուք դրան եք ձգտում, դուք ձեր արշինով եք չափում մեզ, դուք ձեր տեսակով ու ձեր տրամաբանությամբ եք մեզ չափում»,- ասաց նա:

Ավինյանը նշեց՝ գիտի, որ ընդդիմությունը տեսնում է Երևանում տեղի ունեցող փոփոխությունները և դիմելով երևանցիներին ասաց. «Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք ամեն օր քրտնաջան աշխատում ենք, որ այդ փոփոխություններն օր օրի ավելի շատ լինեն, որակական լինեն, որովհետև Երևանը մեր տունն է, մեր անցյալն ու ապագան: Մենք կառուցում ենք, վերականգնում և զարգացնում ենք մեր քաղաքը։ Մենք ներդնում ենք ռեսուրսները ոչ թե գրպանները լցնելու, ինչպես նախկինում էր արվում, այլ զարգացնելու քաղաքը»:

Ավինյանն ընդգծեց, որ ընդդիմադիր գործընկերները որքան էլ փորձեն իրենց տարանջատել բոլոր նախկին իշխանություններից անհնար է: «Կներե՛ք, բայց մարդիկ «փափախով քուրդ» չեն։ Եվ մենք, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, մենք շարունակելու ենք հիմնանորոգել մանկապարտեզները, որովհետև մեր երեխաներն արժանի են ամենալավ միջավայրում մեծանալու, մենք շարունակելու ենք կառուցել բակերը, որովհետև մեր երեխաներն արժանի են բակերում ֆուտբոլ խաղալու, և այո՛, ով գիտի մի 10 տարի հետո մեր մոտ ֆուտբոլում զարգացումներ կլինեն այս ծրագրերի արդյունքում։ Եվ այո՛, Կասկադը կկառուցվի, մետրոն կկառուցվի, սիրելի երևանցիներ, մեր բոլոր խոստումներին էլ մենք տեր ենք և նախկին իշխանության ներկայացուցիչները մեզ դրա համար պետք չեն»,- հայտարարեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև