Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Թրամփը շատ լավ է ճանաչում Պուտինին և գիտի՝ ինչպես պետք է երաշխավորի, որ Ուկրաինայի վերաբերյալ գործարքը կյանքի կոչվի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ «միանգամայն վստահում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու կարողությանը: Նա այդ մասին CNN-ին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի այսօր նախատեսված զրույցից առաջ:

Ռյուտեն հավելել է, որ իր կարծիքով «հիանալի» է, որ Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչները համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում հրադադարի առաջարկի շուրջ անցյալ շաբաթ։

Գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ չի կարծում, որ Թրամփը շատ է վստահում Պուտինին։

«Նա պաշտոնավարման դեռ առաջին ժամկետից շատ լավ է ճանաչում նախագահ Պուտինին: Ուստի նա գիտի, թե ինչպես պետք է երաշխավորի, որ գործարքը կյանքի կոչվի»,- ասել է Ռյուտեն:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 16:00-18:00-ն (Երևանի ժամանակով 17:00-19:00-ն)։ Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, մարտի 18-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Դա կլինի Մոսկվայի ժամանակով 16:00-18:00-ը։ Ղեկավարները կխոսեն այնքան, որքան հարմար կգտնեն»,- ասել է նա ճեպազրույցում: Պեսկովի խոսքով՝ Կրեմլը նախատեսում է հնարավորինս արագ տեղեկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքների մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թրամփի վերջին հայտարարությունները, թե առաջիկա զրույցի շատ հարցեր արդեն համաձայնեցված են։ Նա նշել է, որ կա «խոսակցության թեմաների որոշակի ըմբռնում»։ Բացի այդ, բազմաթիվ հարցեր կան երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված։

Հիշեցնենք, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի վերաբերյալ «վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»։ Թրամփը հրապարակումն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի համատեքստում, որը նախատեսված է մարտի 18-ին։

«Վաղն առավոտյան ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցվել են, բայց դեռ շատ բան է մնացել: Հազարավոր երիտասարդ զինվորներ և այլք սպանվում են։ Ամեն շաբաթ երկու կողմից էլ 2500 զինվոր է զոհվում, և սա պետք է ավարտվի հիմա: Ես անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցին», — գրել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ մարտի 13-ին Մոսկվայում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը հանդիպել էՊուտինի հետ։

«Դա ժամանակի կորուստ չէր, նա վերադարձավ որոշ տեղեկություններով, բայց մենք ավելին կիմանանք վաղը, երբ նախագահը կխոսի Պուտինի հետ», — ասել է Ռուբիոն:

Մի քանի ժամ առաջ, ելույթ ունենալով Վաշինգտոնի Քենեդու կենտրոնում, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները հասել են «շատ կրիտիկական փուլ»: Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ իշխանությունները կհամաձայնեն ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա զինադադարին։ Ուկրաինայի իշխանությունները մարտի 11-ին համաձայնել են ամերիկյան վարչակազմի առաջարկին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031