Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին

Լրահոս

Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրել է․

«Հայաստանում ներկա իրավիճակը կարելի է գնահատել հետևյալ կերպ․ իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն շահարկում է պատերազմի վերսկսման սպառնալիքը՝ ձևավորելով հանրային վախի մթնոլորտ։ Այդ վախի չեզոքացման կամ կանխարգելման միակ միջոցը ներկայացվում է որպես նոր զիջումներ՝ սահմանադրական փոփոխությունների կամ այլ իրավաքաղաքական ձևաչափերի միջոցով։

Միևնույն ժամանակ  Ադրբեջանի ռազմաքաղաքական հռետորաբանությունը, կեղծ հայտարարությունները և ռազմական էսկալացիայի նախապատրաստական դրսևորումները վկայում են հնարավոր հարձակողական գործողությունների տարբեր սցենարների մասին։ Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմի պահանջներն ընդլայնվում են՝ անկախ նրանից, թե Հայաստանի իշխանությունը զիջումների կգնա, թե ոչ։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն իշխանական պատգամավորների՝ Ադրբեջանին «կառուցողական դաշտ վերադառնալու» կոչերը, որոնք փաստացիորեն արտացոլում են ռազմական ու քաղաքական ճնշման ընդունումը։

Այս իրավիճակում խաղաղության օրակարգը դառնում է մանիպուլյատիվ գործիք, քանի որ իրական անվտանգային և ռազմավարական երաշխիքներ չեն ձևավորվում։ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը գործնականում ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն, և առկա գործընթացներն, ըստ էության, հանգեցնում են կամ նոր պատերազմի, կամ լրացուցիչ զիջումների, որոնք կարող են վերածվել պետական ինքնիշխանության կորստի»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031