Skip to main content

Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ

Լրահոս

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,

Մովսես Խորենացի» մեդալակիր, Մշակույթի գործիչների ընկերակցության

նախագահ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը:

Սիլվա Մեքինյանը ծնվել է 1930 թ., սովորել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ մեծահռչակ մանկավարժներ Դմիտրի Լեգկերի և Վիտոլդ Պորտուգալովի դասարաններում։

1960 թ. նշանակվել է Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանի տնօրեն, 1973-1982 թթ. ղեկավարել է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Սիլվա Մեքինյանի ղեկավարության տարիներին թատրոնի խաղացանկը համալրվել է նոր առաջնախաղային ներկայացումներով, կազմակերպվել են հյուրախաղեր տարբեր երկրներում։ 1982-1991 թթ. եղել է Հայկական ՍՍՀ-ի մշակույթի նախարարի տեղակալը։

1988 թ. Մեքինյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակում ստեղծվել է «Հայաստանի նոր անուններ» ծրագիրը։

Հսկայական է Սիլվա Մեքինյանի ներդրումը պատանի տաղանդավոր երաժիշտների բացահայտման և առաջխաղացման գործում: Նրա ղեկավարությամբ հայ պատանի երաժիշտ-դեսպանները ելույթներ են ունեցել Լատինական Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և այլուր:

Սիլվա Մեքինյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 19-ին՝ ժամը 17:30-20:00, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ նույն վայրից մարտի 20-ին՝ ժամը 13:00-ին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031