Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ստամբուլում քաղաքապետի ձերբակալությունից հետո իրավիճակը լարված է

Ստամբուլում մինչև մարտի 23-ն արգելվել են հանրահավաքներն ու ցույցերը՝  ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառով, հայտնում է TGRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի նահանգապետին։

«Շտապ նորություն. մարտի 19-ից 23-ը Ստամբուլում արգելված են բոլոր տեսակի հանդիպումները, ցույցերը և հանրահավաքները», — հաղորդել է հեռուստաալիքը։

Հայտնի է նաև, որ Ստամբուլի համալսարանի ուսանողները ևս բողոքել են Իմամօղլուի ձերբակալման դեմ: Ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին։

Բացի այդ, Իզմիրում հազարավոր թուրքեր հավաքվել են Ժողովրդահանրապետական ​​կուսակցության շենքի մոտ՝ ի պաշտպանություն Իմամօղլուի։

Քաղաքապետի ձերբակալությունը բացասական է ազդել Թուրքիայի ֆոնդային շուկայի ր ազգային արժույթի վրա: Ստամբուլի ֆոնդային բորսայում BIST 100 ինդեքսն առուվաճառքի բացման ժամանակ նվազել է 6,87%-ով՝ հասնելով 10060 կետի։ Ահա թե ինչպես է շուկան արձագանքել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, երկրի նախագահի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման մասին լուրերին։

Սկզբում բորսայի ղեկավարությունը կասեցրել է բոլոր տեսակի առուվաճառքը, իսկ դրա վերսկսումից հետո ինդեքսը 4,6%-ով ցածր է եղել երեքշաբթի՝ մարտի 18-ի առևտրային նստաշրջանի փակման մակարդակից։

Ֆոնդային շուկայի հետ մեկտեղ անկում է գրանցել նաև թուրքական լիրան։ Դրա փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 5%-ով։ 10-ամյա պետական ​​պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 175 բազիսային կետով՝ հասնելով 29,94%-ի։

Հիշեցնենք, որ Ստամբուլում իրավապահները լայնածավալ գործողություն են սկսել, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու օրդեր Է տրվել։

«Ստամբուլի մայրաքաղաքի քաղաքապետարանում լայնածավալ կոռուպցիոն գործողություն է սկսվել։

Գործողության շրջանակում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և մամուլի հետ կապերի գծով նրա խորհրդական Մուրադ Օնգունի ձերբակալության օրդեր է տրվել»,- ասվում է հրապարակման մեջ։

Ստամբուլի համալսարանը երկուշաբթի որոշում է կայացրել չեղյալ համարել Իմամօղլուի դիպլոմը երկրի գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո, ինչը խոչընդոտում է նրա առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031