Skip to main content

Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան | Երևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է

Լրահոս

Պայմանագրի ստորագրումը պետք է հանգեցնի Ադրբեջանում բոլոր պահվողների ազատ արձակմանը. Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի և ԼՂ հարցերով միջազգային տեղեկատվական խմբերի կոչը

Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինը և Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանկը ողջունել են Հայաստանի հանձնառությունն Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում: Նրանք կոչ են արել շուտափույթ ստորագրել պայմանագիրը՝ առաջ մղելու Հարավային Կովկասում կայուն խաղաղ գործընթացը, հայտնում է 1lurer.am-ը:

Ըստ հայտարարության հեղինակների՝ սույն պայմանագրի ստորագրումը պետք է հանգեցնի Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատ արձակմանը և Միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ կատարմանը, որով ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ ու անարգել վերադարձի իրավունքը՝ պահպանելով նրանց իրավունքները։

«Այս պայմանագրի ստորագրումը պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին քայլը։ Նպատակն է հասնել հարաբերությունների կարգավորման՝ հարգելով երկու պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ մինչև այս պայմանգրի ստորագրումը Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականը, կշարունակի իր աշխատանքը: «Նրա դերը նշանակալի է, քանի որ այն զգալիորեն կրճատել է միջադեպերի թիվը առճակատման բարձր ռիսկ ունեցող տարածքներում»:

«Այսօր խոսքը Հարավային Կովկասում խաղաղության հարցի քննարկման մասին է՝ փոխշահավետ համագործակցության հեռանկարներով բաց տարածաշրջանի պայմաններում, որը կխթանի փոխանակումներն ու տարածաշրջանի ժողովուրդների բարգավաճումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031