Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը, ընթացիկ տարում կարմրուկի դեպքեր չեն գրանցվել

Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։ Այն պայմանավորված է մի քանի գործոնով՝ վիրուսների առանձնահատկություններ, փակ տարածքներում մարդկանց կուտակումներ, վիրուսների փոխանցման մեխանիզմներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը նշեց, որ աշխարհի բազմաթիվ երկրներում ևս սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված է։

-Տիկին Գրիգորյան, կարմրուկի, գրիպի, սուր շնչառական վարակների առումով  համաճարակային ի՞նչ իրավիճակ է այժմ Հայաստանում:

-Հայաստանում 2025 թվականին կարմրուկի դեպքեր չեն գրանցվել: Ինչ վերաբերում է գրիպին և սուր շնչառական վարակներին, ապա նախորդ շաբաթվա ընթացքում շարունակվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառվում են գրիպի Բ տեսակի հարուցիչները, իսկ շնչառական այլ վարակներից՝ ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսի հարուցիչը:

-Իսկ ի՞նչ իրավիճակ է աշխարհում:

-Աշխարհում կարմրուկի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված է: 2024 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է կարմրուկի 359 հազար 521 դեպք: ԱՀԿ-ն հայտնում է եվրոպական տարածաշրջանում վերջին 25 տարում կարմրուկի ամենաշատ դեպքերի գրանցման մասին: Միայն 2023 թվականին տարածաշրջանում 500 հազար երեխա բաց է թողել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այս առումով մեր երկրում վիճակը կայուն է, սակայն իրազեկման աշխատանքները շարունակում ենք:

-Արդեն գարուն է, սակայն, ինչպես ասացիք, շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը։ Ինչո՞վ է պայմանավորված, նաև՝ ի՞նչ է պետք անել վիրուսներից խուսափելու համար:

-ՍՇՎ-ների սեզոնի ժամանակահատվածում, բնականաբար, մեծանում է հիվանդանալու հավանականությունը։ Այն պայմանավորված է մի քանի գործոնով՝ վիրուսների առանձնահատկություններ, փակ տարածքներում մարդկանց կուտակումներ, վիրուսների փոխանցման մեխանիզմներ։

Ի վերջո, կարմրուկի և սեզոնային գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են սեզոնային գրիպի, ինչպես նաև կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով: Յուրաքանչյուր ոք, ով չի պատվաստվել, կարող է դիմել պոլիկլինիկա/ամբուլատորիա և պատվաստվել:

-Ո՞րն է առողջապահության նախարարության մասնագետների խորհուրդը, հորդորը, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեն:

-Պատվաստվե՛ք կարմրուկի և սեզոնային գրիպի դեմ, խուսափե՛ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, հագնվե՛ք եղանակին համահունչ, պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը, օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները, հետևե՛ք անձնական հիգիենայի կանոններին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031