Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ | Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը | Երևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին | Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան | ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. Կիրանցում եկեղեցի է օծվելու, Փաշինյանն էլ է գալիս | Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում

Լրահոս

Մենք ձևավորում ենք «Արթուն ենք» հանրային շարժումը, որն իր վրա է վերցնում ընդդիմադիր ուժերի և հանրության երկխոսության ու այդ երկխոսության միջոցով հանրության պահանջների բարձրաձայնման գործառույթը. Նարեկ Մալյան

«Արթուն ենք» շարժման հայտարարությունը.

Մենք ընդդիմադիր հայացքներ ունեցող սովորական մարդիկ ենք, ովքեր կատեգորիկ անհամաձայն են այս իշխանությունների գործունեության հետ և պատրաստ են օգտագործել ամեն հնարավորություն՝ այս իշխանություններից ժամ առաջ ազատվելու համար: Վերջին յոթ տարիներին մենք աջակցել և մասնակցել ենք այդ նպատակով բոլոր հնարավոր շարժումներին, ցույցերին, հանրահավաքներին, ընտրություններին, ստորագրահավաքներին, պանելային քննարկումներին, հրապարակային և դահլիճային բոլոր միջոցառումներին, սակայն՝ անարդյունք:
Մեզ ձերբակալել են, կալանավորել են, հետապնդել են, հալածել են, մեր նկատմամբ իշխանությունը կիրառել է սադրանքներ, հակաքարոզ, բռնություն, խոշտանգում…
Մենք չենք հանձնվել և շարունակել ենք մեր պայքարը, սակայն այլևս ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների և հանրության միջև այս տարիների ընթացքում ստեղծվել է անվստահության անդունդ: Տարբեր հարցումների տվյալներով՝ հանրության 70 տոկոսն անհամաձայն է այս իշխանության հետ, բայց, միևնույն ժամանակ, չի վստահում քաղաքական ընդդիմությանը: Անվստահության անդունդն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը: Այդ անդունդը մեկ օրում չի առաջացել, այլ 7 տարվա ընթացքում հավաքական ընդդիմության բացթողումների, սխալների և անվճռականության հետևանք է: Այս անվստահության անդունդի առաջացման պատճառներից ամենածանրակշիռը ընդդիմության ոչ բավարար թափանցիկ ու ոչ բավարար հաշվետու գործելաոճն է: Ամեն տապալված շարժումից ու հերթական պարտված ընտրություններից հետո այդ գործընթացի ակտիվ մասնակից հանրության շրջանում առաջանում են բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնց պատասխանատուները տապալման ու պարտության մեղավոր են կարգում հանրությանը՝ ժողովրդին: Արդյունքում՝ 7 տարիների ընթացքում այս իշխանությունը շարունակում է մնալ իշխանություն և հանգիստ իրականացնել իր կործանիչ գործունեությունը:
Հետևաբար՝
Մենք գտնում ենք, որ արդյունավետ ու վճռական առաջնորդության հարթակ ձևավորելու առաքելությունը մնացել է հանրության ուսերին: Մենք, առանց բացառության, պատրաստ ենք օգնել ցանկացած իրական ընդդիմադիր ուժի՝ արդյունավետ և վճռական հարթակի ձևավորման և այս իշխանությունների հեռացման գործում՝ իհարկե, միևնույն ժամանակ բացառելով քաղաքական զավզակներին ու ավանտյուրիստներին ասպարեզ բերելու որևէ հնարավորություն:
Այս նպատակով մենք ձևավորում ենք «Արթուն ենք» հանրային շարժումը, որն իր վրա է վերցնում ընդդիմադիր ուժերի և հանրության երկխոսության ու այդ երկխոսության միջոցով հանրության պահանջների բարձրաձայնման գործառույթը:

«Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու՝ Ն. Մալյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև