ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին | Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան | ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. Կիրանցում եկեղեցի է օծվելու, Փաշինյանն էլ է գալիս | Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Լրահոս

«Հանգչիր խաղաղությամբ, որդուդ վատ դաստիարակած, բայց հայ եղած Պետրոս Գրիգորյան՝ Բեդրոս Կիրկորով». Զառա Արամյան

Հաղրոդավարուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ֆիլիպ Կիրկորովի հոր՝ Բեդրոս Կիրկորովի հետ ունեցած իր հաղորդմանը, պատմել, թե ինչպես է հաղորդման շրջանակներում առաջին անգամ բացահատվել նրա իրական ազգանունն ու պատմել, թե ինչպես են իր նախնիները փախել կոտորածներից ու հանգրվանել Բուլղարիայում:

«Մոտ 30  տարի առաջ, երբ այն ժամանակ անվանվող Հեռուստառադիոպետկոմիտեի Արտասահմանի համար տրվոր հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիրն էի, ու բացի ամենօրյա հաղորդումները վարելուց՝ ունեի նաև իմ կիրակնօրյա հեղինակային «В гостях у Зары» ծրագիրը և հպարտությամբ ասեմ, որ շատ հաղորդումներ այժմ պահվում են Հանրային Ռադիոյի պահոցում: Ինձ հյուր էին գալիս ճանաչված մարդիկ, ու խոսում էինք շատ անկաշկանդ ու ազատ: Օրինա՝ երջանկահիշատակ Սիլվա Կապուտիկյանը պատմում էր անեկդոտներ…

Մի օր ինձ ասացին, որ Երևանում է նոր թափ ու ճանաչում հավաքող Ֆիլիպ Կիրկորովի հայրը… Որոշեցի հրավիրել ծրագրիս… Կապ հաստատեցի հետը, սիրով համաձայնեց ու եկավ իմ հաղորդման հյուր:

Երբ սկսեց բացահայտել իր հայ լինելը, ես առաջարկեցի հաղորդմանը խոսել հենց հայերենով ու վրայից դնել թարգմանությունը ռուսերենով և այդպես էլ արեցինք:

Բեդրոսը խոսեց ուժեղ արտահայտված ռուսերեն ակցենտով, շեշտադրումներով, մերթընդմերթ, օգտագործելով ռուսական բառեր, բայց հայերենով ու ես, որպեսզի եթերում հնչի իր հայերենը, մի փոքր ուշ էի դնում մոնտաժի ժամանակ կանացի ձայնով թարգմանությունը:

Բեդրոսը պատմեց, թե ոնց են իր նախնիները փախել կոտորածներից ու հանգրվանել Բուլղարիայում, որ կարողանան հեշտ ինտեգրվել, ստիպված Գրիգորյան ազգանունը դարձավ Կիրկորով, իր իսկ անունը՝ Պետրոս Փիլիփոսը դարձավ Բեդրոս, որ հայրը կոշկակար էր, որ իր որդուն անվանեց հենց հոր պատվին Փիլիփոս՝ Ֆիլիպ:

Մի հրաշք հաղորդում ստացվեց: Շոկային, քանզի առաջին անգամ հրապարակավ բացահայտվեց ռուսական էստրադայի աստղի՝ Ֆիլիպ Կիրկորովի ազգությունը:

Հաղորդումս հեռարձակվում էր Ռուսաստանում ևս և Մոսկվայում էլ էր շոկ: Բոլորն անդրադառնում էին հաղորդմանս, մեջբերումներ անում: Ես էլ ստացա «Օստանկինոյից» պարգևատրում, ու մրցանակ «Տարվա լավագույն շոկ բացահայտում հաղորդում» անվանակարգում:

Հետո էր արդեն, որ Ֆիլիպը անամոթաբար իրեն է՛լ բուլղարացի, է՛լ ռուս, է՛լ չգիտեմ՝ ինչ էր բացահայտում ու դրա համար տարիներ առաջ մերժվեց Հայաստանի իր համերգի կազմակերպումը:

Բոյկոտեցինք:

Դա արդեն այլ պատմություն է, ու Աստծու առջև իր տալու հաշիվը…

Իսկ հայրը ծնվեց ու մահացավ հայ…

Հանգչիր խաղաղությամբ, որդուդ վատ դաստիարակած, բայց Հայ եղած Պետրոս Գրիգորյան՝ Բեդրոս Կիրկորով»,- գրել է Զառա Արամյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031