Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Երևանում օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացուն

Մարտի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարապետ Ուլնեցու փողոցում գողության դեպք է տեղի ունեցել։

Նշված վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Սաիդ Սեիդ Տամանը հայտնել է, որ մարտի 15-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Կարապետ Ուլնեցու փողոցի 147 դպրոցի մոտ վիճաբանել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուրադի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիներ՝ 40-ամյա Մայքլ Նաիմի և 26-ամյա Ֆարուկ Էլսաիդ Էլերակինի հետ, որի ժամանակ վերջիններս կյանքի, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցնելով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով իրեն մարմնական վնասվածքներ և փորձել նստեցնել իրենց ավտոմեքենան, սակայն ինքը դիմադրելով չի նստել, որի ժամանակ Մայքլ Նաիմը իր գրպանից հափշտակել է 1 մլն 150 հազար դրամ և դիմել են փախուստի:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031