Արտաշատի խճուղում բшխվել են «Suzuki»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ | Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան (տեսանյութ) | Սա նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից․ Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը | Երևանում հրդեհ է բռնկվել «Acura» մակնիշի ավտոմեքենայում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղամ Նազարյանը Փաշինյանին պատմում է իր հերոսությունների մասին | Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) | Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ | Տեղի ունեցավ Կիրանցի եկեղեցու օծումը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանից 30-40 մետր հեռավորության վրա․ սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր քավորությամբ հաջորդը Տավուշում ո՞ր տարածքն է հանձնվելու. հարց՝ Տավուշի մարզպետ Փաշինյանի քավորին | Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան | ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում․ «Հրապարակ» | ՈՒՂԻՂ. Կիրանցում եկեղեցի է օծվելու, Փաշինյանն էլ է գալիս | Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում

Լրահոս

Ալեն Սիմոնյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ժամանակ՝ ԵԽ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում, հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Հայտնում են ԱԺ-ից:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում նաեւ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը:

Յաել Բրաուն-Պիվեն իր հերթին վերահաստատել է Հայաստանի խաղաղության ձգտումներին և ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված քայլերին Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է հայկական կողմի վճռական դիրքորոշումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ, ինչպես նաև ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև