Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած կառավարության նիստում անդրադարձել է համընդհանուր հայտարարագրման համակարգին և նշել, որ  դրանով մի քանի խնդիր է լուծվում. «Առաջինը թվայնացման ուղղությամբ է սա մեզ շատ մեծ խթան  տալու, որովհետև մենք պարտադրված ենք լինելու թվային հարթակներն ուժեղացնել: Երկրորդը՝ համընդհանուր հայտարարագրման համակարգով պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր ենթակառուցվածք ենք ստեղծում, որը միանշանակ ուժեղացնում է և՛ պետությունը, և՛ քաղաքացուն: Եվ երրորդն այն է, որ կրթական բոլորովին նոր ենթակառուցվածք ենք ունենալու»:

Վարչապետը նշել է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման այս գործընթացից իր ոգևորությունը չի նվազում. «Ինչքան գնում է, հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ, իրոք, շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում: Ուրախ եմ, որ ակնհայտորեն, առաջին հակադարձումից հետո հանրային ընկալումը պրոցեսի նկատմամբ օր օրի ավելի տեսանելի և նկատելի է, և դա, իհարկե, շատ ուրախացնող փաստ է: Ուզում եմ այդ առիթով իմ գոհունակությունն արտահայտել»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ համակարգի մասին իրազեկման տեմպը  պետք է շարունակել:

Թեմայի առնչությամբ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ  առաջին փուլից հետո վերլուծություն կիրականացնեն՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է համակարգը ավելի զարգացնել, որպեսզի այն ոչ թե դառնա ավելորդ բեռ քաղաքացիների համար, այլ հնարավորությունների պատուհան:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031